National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
16.09.2015
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 11

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Խորհրդարանականները շարունակել են հարցեր ուղղել հիմնական զեկուցող, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին:

Հարցերը հիմնականում վերաբերել են խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայացվածությանը, քաղաքական մենաշնորհին, նվազագույն աշխատավարձի սահմանմանը, խղճի ազատության, սեփականության իրավունքի եւ ընտանիքի ստեղծման սահմանափակումներին, ժողովրդավարությանը, Հայ առաքելական եկեղեցու եւ պետության հարաբերություններին, պատգամավորների լիազորությունների դադարեցմանը, նախարարությունների թվաքանակին, նոր խմբակցություններ ստեղծելու իրավական արգելքին, կրթության իրավունքին, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի իրավասություններին, վարչապետի լիազորություններին, սեփականության իրավունքին, փոխվարչապետերի թվաքանակին եւ այլն:

Նախագծի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի սեպտեմբերի 17-ի նիստում:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am