National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
17.09.2015
Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 10

Սեպտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Խորհրդարանականները շարունակել են հարցեր ուղղել հիմնական զեկուցող, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին:

Հարցերը հիմնականում վերաբերել են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեությանը, սեփականության իրավունքին, Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը, մարդու իրավունքներին, համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացմանը, պատգամավորների թվաքանակին, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի լիազորություններին, հասարակական կազմակերպությունների գործունեությանը եւ այլն:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Նա նշել է, որ նախագիծը մանրամասն քննարկվել է թե հանձնաժողովի նիստում, թե հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումների ընթացքում, եղել են հարցադրումներ, ներկայացվել են բազմաթիվ առաջարկներ: Ըստ Հովհաննես Սահակյանի՝ եռօրյա քննարկումների արդյունքում հիմնական զեկուցողի կողմից մանրամասնվել են այն դրույթները, որոնք ներառվել են Սահմանադրության նախագծում: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ նախագիծը լուրջ փոփոխությունների եւ ծանրակշիռ աշխատանքի արդյունք է: Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

Նախագծի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները:

Ըստ Գագիկ Ջհանգիրյանի՝ որեւէ իրավական ակտ բարեփոխելու եւ լրամշակելու համար անհրաժեշտ է, որ այդ իրավական ակտը կյանքում գործադրված եւ կիրառված լինի. իսկ արդյոք, ըստ պատգամավորի, գործող Սահմանադրությունը իրական կյանքում լիարժեքորեն իրագործվում է: Պատգամավորը խոսել է նաեւ խորհրդարանական կառավարման մոդելից եւ ներկայացրել իր մոտեցումները: Վահե Էնֆիաջյանի կարծիքով՝ նախագծով հստակեցվում են ՀՀ Նախագահի, ԱԺ-ի եւ կառավարության գործառույթները: Պատգամավորը տեղեկացրել է, որ ԲՀԿ խմբակցությունը մասնագիտական առաջարկներ է ներկայացրել նախագծի վերաբերյալ: Արամ Մանուկյանի կարծիքով՝ կառավարման բոլոր մոդելները լավն են, եթե ճիշտ արտացոլում են տվյալ երկրի վիճակը, նրա առջեւ ծառացած մարտահրավերները եւ այդ ժամանակի համար ճիշտ լուծումներ են առաջարկում: Սակայն, ըստ պատգամավորի, այսօր Հայաստանում չկա կառավարման մոդելի փոփոխության անհրաժեշտություն:

Արտահերթ ելույթով հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ քննարկվող փաթեթը շատ կարեւոր է ոչ միայն պատգամավորների, այլեւ հասարակության եւ ապագա սերունդների համար: Նշելով, որ խորհրդարանը բազմակարծության ամբիոն է՝ նա գործընկերներին հորդորել է հարգել միմյանց կարծիքները: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ վերջին ամիսների իրադարձությունները եւ սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումները ցույց են տվել, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցը կարեւոր եւ օրակարգային է, այլ ոչ թե արհեստական, ինչպես ամիսներ շարունակ պնդում են որոշ ընդդիմախոսներ: Նրա դիտարկմամբ՝ քաղաքական բոյկոտի մասին խոսել են որոշ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչը, չի ստացվել: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ թե խորհրդարանական լսումները, թե այժմյան քննարկումները ցույց են տալիս, որ բոլոր քաղաքական խմբակցությունների իրականացրած բովանդակային քննարկումները վառ ապացույցն են այն բանի, որ բոյկոտը չի ստացվել:

Երկրորդ փաստը՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումները ցույց են տվել, որ այս նախագծի շուրջ կա քաղաքական կոնսոլիդացիա եւ չկա մի խմբակցություն, որի ներկայացուցիչները չեն հանդիպել նախագահի հետ ու քննարկել այս կարեւորագույն հարցը:

Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ նախագիծն անհամեմատ ավելի ժողովրդավարական է դարձնում հենց պառլամենտական համակարգը: Սահմանադրական բարեփոխումների նախագիծը կարեւոր է եւ բնական է, որ կլինեն նաեւ դեմ արտահայտվողներ: Նա նշել է, որ նախագիծը բարձրացնում է ընդդիմության դերը, ապահովում է քաղաքական բազմակարծություն խորհրդարանում, հնարավորություն է տալիս ընդդիմությանը, ինչու չէ նաեւ հասարակությանը հանդես գալու օրենսդրական նախաձեռնություններով:

Արա Բաբլոյանը ողջունել է առաջարկվող այն բարեփոխումները, որոնք ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը: Արա Բաբլոյանն առաջարկել է նախագծում ամրագրել, որ յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք եւ օրենքով պետք է սահմանվեն այն մեխանիզմները, որոնցով պետք է ապահովվի առողջության պահմանման իրավունքի իրականացումը: Ըստ Արտակ Զաքարյանի՝ լավ Սահմանադրություն ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ միջազգային փորձը, վերլուծել դրանց թույլ եւ ուժեղ կողմերը: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ մասնագիտական հանձնաժողովին հաջողվել է նախագծով սահմանել բոլոր այն առանձնահատկությունները, որոնք պետք է տարբերակեն ՀՀ Սահմանադրությունը մյուս սահմանադրություններից: Վահան Բաբայանը նշել է, որ ԲՀԿ խմբակցությունում հարցը քննարկվում է: Նա նշել է, որ ինքը կողմ է քվեարկելու սահմանադրական բարեփոխումներին, «այո» է ասելու քաղաքական սերնդափոխությանը եւ քաղաքական մենաշնորհի վերացմանը: Սամվել Նիկոյանը նշել է, որ Սահմանադրությունը հասարակական համաձայնության փաստաթուղթ է՝ գոհունակությամբ արձանագրելով, որ փոխհամաձայնության գալու տեսանյունից բավարար աշխատանք է կատարվել: Պարոն Նիկոյանի համոզմամբ՝ սահմանադրական փոփոխություններով չի լուծվում որեւէ անձի խնդիր, սա արվում է պետության ապագայի համար: Սուքիաս Ավետիսյանը եւս բարձր է գնահատել մասնագիտական հանձնաժողովի կատարած աշխատանքը, մասնավորապես հանրության իրազեկման տեսանկյունից: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ բարեփոխումների գործընթացն անցել է բազմակարծության եւ կոնսոլիդացիայի աննախադեպ բարձր մթնոլորտում: Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ ընդդիմադիր դաշտը ջախջախելու համար է նաեւ այս գործընթացը կազմակերպվել: Պարոն Փաշինյանը դեմ է քվեարկելու նախագծին: Շիրակ Թորոսյանի գնահատմամբ՝ չպետք է անձնավորել երկրի զարգացմանը վերաբերող խնդիրը: Նա, անդրադառնալով խորհրդարանական կառավարման մոդելին, նշել է, որ այդ համակարգում խորհրդարանական կուսակցությունները երկրի կառավարման գործընթացում կունենան ուրույն մասնակցություն: Ավարտելով խոսքը՝ պարոն Թորոսյանը հիշեցրել է, որ կա հանրաքվեի հնարավորություն, եւ ժողովորդը կասի իր խոսքը: Արտակ Դավթյանը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը վերաբերող պատգամավորների մտահոգություններին, պատմական փաստերը վկայակոչելով՝ հիմնավորել է դրա անհրաժեշտությունը: Նա անդրադարձել է նիստում հնչած մի քանի հարցադրումների, ներկայացրել իր նկատառումները: Լեւոն Զուրաբյանի համոզմամբ՝ իշխանությունը փորձում է թաքցնել գործընթացի քաղաքական էությունը: Նա անդրադարձել է առաջարկվող կառավարման մոդելին, նշել, որ կեղծիք է իշխանությունների այն պնդումը, թե սահմանադրական բարեփոխումներով Սահմանադրությունը համապատասխանեցվում է եվրոպական ժողովրդավարության չափորոշիչներին: Նա կարեւորել է անկախ եւ ազատ ընտրությունների անցկացումը անկախ կառավարման սահմանադրական մոդելից: Գագիկ Մելիքյանը նշել է, որ Սահմանադրությունը քաղաքական եւ իրավական կարեւորագույն փաստաթուղթ է, որը քաղաքական կայունության նպատակ է հետապնդում, այն քաղաքական խաղի կանոնագիրք է: Նրա համոզմամբ՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը քաղաքական բոլոր ուժերին քաղաքական մրցակցության եւ վերարտադրվելու հնարավորություն է տալիս: Հեղինե Բիշարյանի գնահատմամբ՝ Սահմանադրությունը պետք է փոխել, երբ կա հասարակական պահանջ, այնինչ մեր երկրում դրա պահանջը չկա: Նա հավելել է, որ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը պետք է լինի մարդկանց կյանքում դրական փոփոխություններ բերելը, մինչդեռ չկա այն հարցերի պատասխանը, թե այս փոփոխությունները որակական ինչ ազդեցություն կունենան մեր ժողովրդի ու մեր երկրի վրա: Ռուզաննա Մուրադյանը խոսել է նոր նախագծով առաջարկվող դրական փոփոխությունների մասին, մասնավորապես ընդդիմությանը տրվող լիազորություններից, երկրի կառավարման գործընթացում հանրության մասնակցությունից: Նա ընդգծել է, որ նախագծում ներառված են գրեթե բոլոր կուսակցությունների քաղաքական ծրագրերի դրույթները:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ արտահերթ նիստում:

Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Հիշեցնենք, որ վաղը՝ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, խորհրդարանը կգումարի արտահերթ նիստ:


11.07.2024
Խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ավետիսյանի թեկնածությունը: Մրցութ...

11.07.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

11.07.2024
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած անձանց սոցիալական երաշխիքների ամրապնդումն է
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած մեր տղաների սոցիալական երաշխիքների ամրապնդումն է: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հուլիսի 11-ին հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում: Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քն...

11.07.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 11-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Սարգիս Խանդանյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Հունաստանի միջեւ քաղաքական երկխոսության ինտենսիվո...

11.07.2024
Արտահերթ նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 11-ին՝ ժամը 17:30-ին, 414 սրահում:Հուլիսի 11-ին՝ ժամը 17:30-ին, 314 սրահում կկայանա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովՀուլիսի 11-ին՝ ժամը 17:40-ին, 214 սրահում նիստ կգումարի Տնտեսական հարցերի մ...

11.07.2024
Փոխնակ մայր լինելու տարիքային շեմը 35-ից կբարձրանա 38 տարեկան
Հղիության արհեստական ընդհատումն առաջարկվում է դարձնել հասանելի ու անվտանգ` նախատեսելով դրույթներ դեղորայքի միջոցով արհեստական ընդհատման: Գործող օրենքով նախատեսված էր միայն գործիքային ընդհատումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով ...

11.07.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարի տ...

11.07.2024
Քննարկվել է վարկի փակման ժամկետը երկարաձգելուն եւ չբաշխված գումարների վերաբաշխմանը վերաբերող նամակ-համաձայնագիրը
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. ««Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամա...

11.07.2024
Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցները կկարողանան ծառայության անցնել ՀՀ ԱԱԾ-ում
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացնելով ««Ազգային անվտանգությա...

11.07.2024
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
Խորհրդարանը  հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը...

11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am