National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.10.2015
Դյուսելդորֆում տեղի է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կազմակերպած կոնֆերանսը
1 / 5

Ուղղափառության ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպված «Երկրորդ համաշխարհային պատերազմը. քրիստոնեական հայացքները 70 տարի անց» թեմայով կոնֆերանսին, որը տեղի է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դյուսելդորֆ քաղաքում:

Կոնֆերանսին մասնակցել է տարբերի երկրների շուրջ 50 պատվիրակ՝ ուղղափառ եւ քրիստոնեական այլ եկեղեցիների հոգեւոր առաջնորդներ, խորհրդարանականներ, մտավորականներ: Հնչած բազմաթիվ ելույթների շարքում ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը խոսել է Զանգեզուրի եւ Արցախի պատմականորեն հայկական երկրամասեր լինելու մասին:

Պարոն Ախոյանն անդրադարձել է նաեւ նախորդ դարում ֆաշիզմի դրսեւորումներին: Նա իր ելույթում նշել է. «Ինչպես 70 տարի առաջ, այժմ էլ մեր կողքին կան ուժեր, որոնք չեն մոռացել պանթուրքական ծրագրերը եւ ֆաշիզմի երբեմնի գաղափարակիցների պես երազում են կրկին աշխարհագրական միացյալ տարածքի մասին: Իսկ մենք, ինչպես 70 տարի առաջ, այնպես էլ այսօր հիշում ենք թե՛ պատմությունը, թե՛ մեր իրական բարեկամներին՝ հիմնվելով քրիստոնեական արմատների եւ համատեղ հաղթանակների վրա»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am