Խորհրդարական լսումների կազմակերպման վերաբերյալ ուղեցույցում նկարագրված է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների կողմից խորհրդարանական լսումներ կազմակերպելու եւ անցկացնելու լավագույն փորձը: Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակին կարելի է ծանոթանալ այստեղ:
Ընտրողների հետ աշխատանքին վերաբերող ձեռնարկում նկարագրված է, թե ինչպես առավել արդյունավետ կազմակերպել պատգամավորական գործունեությունը եւ հաղորդակցությունն ընտրողների հետ, ներկայացված են տարածքային գրասենյակների գործունեության առանձնահատկությունները, գործառույթները, պատգամավորի աշխատակազմի դերը ընտրողների հետ աշխատանքում: Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակին կարելի է ծանոթանալ այստեղ:
Խորհրդարանական էթիկայի կանոնների վերաբերյալ ուղեցույցում ներկայացված են համընդհանուր ճանաչում եւ կիրառում գտած խորհրդարանական էթիկայի կանոնների ներքո «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված պատգամավորի էթիկայի կանոնների վերաբերյալ միջազգային փորձագետ Ջոն Լյոնի մեկնաբանությունները եւ օրինակները, որոնք խորհրդատվական բնույթ են կրում: Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ
այստեղ: