ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր վիշտ ապրեցի՝ տեղեկանալով ՌԴ Տուլայի մարզում՝ «Դոն» ավտոմայրուղում, Մոսկվայից Երեւան ժամանող ավտոբուսի վթարի եւ դրա հետեւանքով զոհված ու վիրավորված մեր հայրենակիցների մասին:
Ցավակցում եմ վթարի զոհերի հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ:
Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում եւ քաջառողջություն»: