National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
19.11.2015
Պարգեւատրում Ազգային ժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 19-ին Թարգմանչաց տոնի եւ Լոռու մարզի «Մաշտոց» կրթամշակութային հասարակական կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ հիմնադիր նախագահ Գագիկ Աթաբեկյանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով:

Շնորհավորելով Գագիկ Աթաբեկյանին՝ ԱԺ նախագահը նշել է, որ պետք է արժանի լինել մեր մեծերի ժառանգությանը, Մեսրոպ Մաշտոցի անունը կրող կազմակերպությունը գնահատելի աշխատանք է կատարում այդ ուղղությամբ: Գալուստ Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է բարձրացնել հայագիտությամբ զբաղվող կազմակերպությունների դերը մեր պետության մեջ, առավել կարեւորել լեզվի ազգապահպան նշանակությունը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am