ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 20-ին ներկա է գտնվել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ավանդաբար անցկացվող «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությանը: Գալուստ Սահակյանը, ողջունելով ներկաներին, կարեւորել է երիտասարդության դերը կրթական մակարդակի բարձրացման, հայոց բանակի հզորացման եւ պետության կայացման գործում:
«Լավագույն ուսանող» անվանակարգին արժանացել է Կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Գրիգոր Կորկոտյանը: Համալսարանի տարբեր ֆակուլտետների լավագույն ուսանողներին հանձնվել են պարգեւներ: Մրցանակաբաշխությունն ավարտվել է տոնական համերգով: