National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
26.11.2015
Գալուստ Սահակյանը հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի ղեկավարի հետ
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի ընթացքում նոյեմբերի 26-ին հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովի հետ:

Գալուստ Սահակյանը շնորհավորել է Ասիլբեկ Ժեենբեկովին Ղրղզստանի խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա ղեկավարության ընթացքում Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ խորհրդարանական համագործակցությունն առավել կամրապնդվի: Խոսելով միջխորհրդարանական երկկողմ եւ բազմակողմ համագործակցության վերաբերյալ՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է միջազգային հարթակներում փոխադարձ աջակցությունն ու համագործակցությունը եւ անհրաժեշտ համարել դրանց ակտիվացումը: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանի եւ Ղրղզստանի օրենսդիր մարմինների համագործակցությանը, մասնավորապես խոսել է ԵՏՄ անդամակցությունից եւ անհրաժեշտ համարել օրենսդրական լուծումներ պահանջող հարցերում լինել միասնական:

Գալուստ Սահակյանը Ղրղզստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:

Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար: Նա փաստել է, որ Ղրղզստանն ու Հայաստանը եղբայրական պետություններ են եւ ընդգծել երկկողմ ու բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունն ու կարեւորությունը: Ասիլբեկ Ժեենբեկովը, խոսելով նաեւ Հայաստանում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին, նշել է, որ Ղրղզստանի խորհրդարանը դիտորդական առաքելություն կիրականացնի հանրաքվեի ընթացքում: Ղրղզստանի խորհրդարանի ղեկավարը կարեւորել է խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու՝ Հայաստանի փորձը: Նա տեղեկացրել է, որ Ղրղզստանը նույնպես մտադիր է իրականացնել սահմանադրական փոփոխություններ՝ հիմքում ունենալով խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու նպատակ:

Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Ասիլբեկ Ժեենբեկովի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի հետ կապված մանրամասներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am