«Հարգելի պարոն Մուրադյան,
շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ:
Շարունակելով հայ մանկագրության ավանդույթները՝ տարիներ շարունակ Դուք մանուկների համար բացահայտում եք իրական աշխարհի հեքիաթն ու մանկության մոլորակի գաղտնիքները: Ձեր ստեղծագործություններով են դաստիարակվել տարբեր սերունդներ՝ սովորելով գեղեցկության ու ազնվության, արդարության եւ ընկերասիրության ուղղակի ու անուղղակի դասերը, որոնք այսօր էլ շարունակվում են՝ շնորհիվ Ձեր ստեղծագործական անսպառ եռանդի:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, արեւշատություն եւ բարեկեցություն»,- ասված է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձում: