National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
28.11.2015
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը 5-րդ մոտոհրաձգային բրիգադի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ
1 / 1

«Շնորհավորում եմ 5-րդ մոտոհրաձգային բրիգադի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ:

Բրիգադի պատմությունը հայկական զինուժի կազմավորման ու մեր նորօրյա պետականության պատմության անբաժանելի մասն է, որը կերտվել է նվիրումով, միասնությամբ, հաղթանակի ու արդարության անվերապահ գիտակցումով:

5-րդ բրիգադը, որ կազմավորվեց 1992 թվականի այս օրերին, անջնջելի գրառումներ կատարեց պատմության էջերում, սրբագրեց դրանցում առկա անճշտություններն ու ջնջեց կեղծարարությունները՝ փաստելով, որ այն, ինչ մերը` հայկական է, չի կարող լինել ուրիշինը, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է հողին ու տարածքին: Այն հաղթանակները, որ կռեցին 5-րդ բրիգադի մարտիկները, այն տարածքներն ու բնակավայրերը, որ ազատագրվեցին նրանց արյունով ու քրտինքով, խիզախությամբ ու անձնազոհությամբ, վերականգնեցին պատմական արդարությունը, ամրագրեցին արցախյան ազատագրական պայքարի ճշմարտացիությունը, հայկական զինուժի փառքը:

Արցախյան ազատամարտով վերստին ապացուցեցինք, որ ունակ ենք ոչ միայն բարոյական հաղթանակների, այլեւ հայրենիքի սահմանները վերականգնելու եւ օտարի կողմից բռնազավթած մեր տարածքները ազատագրելու: 5-րդ բրիգադի զինվորները, կամավորները, հրամանատարությունը այս ամենի գործուն մասնակիցներն էին, նրանցից ոմանք, ցավոք, իրենց կյանքի գնով:

Այդ հաղթանակները եւ դրանց արդյունք հանդիսացող ձեռքբերումները մեզ մղում են մշտապես միասնական ու հաստատակամ լինել: Մեր միասնականությունը անհրաժեշտ է սահմանին կանգնած զինվորին, ում վստահել ենք մեր խաղաղությունը, Հայաստանի սահմանների, Արցախ աշխարհի վերադարձված տարածքների պաշտպանությունը, որովհետեւ մեր հայրենիքն ամբողջացնելու խնդիրը մինչեւ վերջ դեռեւս լուծված չէ: Բայց այն անլուծելի չէ, եւ նաեւ այդ գիտակցումով են 5-րդ բրիգադի փառքն ու հմտությունը փոխանցվում նոր սերնդին` երիտասարդ ու պատանի երկրապահներին:

Ի դեմս 5-րդ բրիգադի մարտական հրամանատար, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի` եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր մարտիկներին` բրիգադի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, լավատեսություն եւ հաղթանակելու շարունակական ձգտում»,-ասված է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am