National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
09.12.2015
Կորյուն Նահապետյանը Ֆլորենցիայում մասնակցել է միջազգային սեմինարի
1 / 3

Նոյեմբերի 26-28-ը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը Ֆլորենցիայում մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Միջերկրածովյան եւ Մերձավոր Արեւելքի հատուկ խմբի ու Անդրատլանտյան տնտեսական հարաբերությունների հարցերի ենթահանձնաժողովի միջազգային սեմինարին:

Սեմինարի ընթացքում քննարկվել են միջազգային բազմաթիվ հրատապ հիմնահարցեր, մասնավորապես ջիհադիստական ահաբեկչության արմատներին, փախստականների ճգնաժամին դիմակայմանը, ահաբեկչությունների ֆինանսավորմանը, Մերձավոր Արեւելքի հետ Եվրոպայի զարգացող հարաբերություններին, Իրանին եւ տարածաշրջանային զարգացող իրավիճակին առնչվող հարցեր:

Սեմինարին ողջույնի խոսքով եւ զեկույցներով հանդես են եկել ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Իտալիայի Սենատի նախագահ Պիետրո Գրասսոն, Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինին, պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտտին, ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն եւ այլ ներկայացուցիչներ:

Կորյուն Նահապետյանը զեկուցողներին ուղղված իր հարցերում եւ մեկնաբանություններում անդրադարձել է Իրան-ԵՄ էներգետիկ համագործակցության հեռանկարներում Հայաստանի դերին, Մերձավոր Արեւելքի ճգնաժամի պայմաններում քրիստոնյաներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու ԵՄ գործողությունների ծրագրին, Իսլամական պետությանը հովանավորող երկրների հետագա օժանդակությունը դադարեցնելու վերաբերյալ ԵՄ տեսլականին, ահաբեկիչների հետ ֆինանսական գործարքներ իրականացնող երկրների դեմ պատժամիջոցներ կիրառելուն, ահաբեկիչների միջեւ հաղորդակցումը կանխելու եւ եվրոպացիներին Իսլամական պետությանն անդամակցելուց զերծ պահելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am