ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2016 թ. հունվարի 19-22-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը, հանձնաժողովի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Վահե Էնֆիաջյանը, Լեւոն Դոխոլյանը, Աղվան Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը: