ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.
«Սրտի խոր ցավով տեղեկացա հայտնի պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հրաչիկ Սիմոնյանի մահվան մասին:
Նա գիտության մշակ էր այդ բառի ամենաբարձր իմաստով: Նշանակալից է Հրաչիկ Սիմոնյանի ներդրումը հայրենական պատմագիտության մեջ եւ հատկապես հայագիտական հետազոտությունների ոլորտում:
Վաստակաշատ գիտնականի եւ հայրենասեր մտավորականի մահը մեծ կորուստ է մեր ողջ ժողովրդի համար:
Անկեղծորեն ցավակցում եմ Հրաչիկ Սիմոնյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»: