National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
04.02.2016
Ազգային ժողովի նախագահն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
1 / 1

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Ողջունելով հյուրին՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ արձանագրվել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացում եւ համագործակցությունը երկու երկրների միջեւ զգալի վերընթաց է ապրել՝ փաստելով, որ քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը, այդուհանդերձ, դեռեւս անբավարար է: Գալուստ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ հայ-բրիտանական հարաբերությունների ակտիվացման համար իրական խոչընդոտներ չկան, եւ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու տնտեսական, առեւտրային եւ մշակութային հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ:

Գալուստ Սահակյանն իր հերթին նշել է, որ կանի հնարավորը հայ-բրիտանական միջխորհրդարանական համագործակցության առաջխաղացման ուղղությամբ:

Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է անցյալ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող երկու բանաձեւերին, որոնք, նրա գնահատմամբ, խեղաթյուրում էին իրականությունը եւ արգելակում ղարաբաղյան խնդրի շուրջ խաղաղ բանակցային գործընթացը՝ թյուրիմացության մեջ գցելով միջազգային հանրությանը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ բրիտանացի նախկին պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» վերնագրով բանաձեւը քվեարկությամբ չընդունվեց շնորհիվ ԵԽԽՎ այն պատգամավորների, որոնք քվեարկեցին հանուն արդարության: «Այդ բանաձեւը պարունակում էր լուրջ վտանգ, քանի որ այն անթույլատրելի փորձ էր Ադրբեջանի եւ իր համախոհների կողմից՝ այլ զուգահեռ հարթակներ տեղափոխելու ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը»,- ասել է պարոն Սահակյանը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ հարթակը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նույնպես կարեւորել է երկկողմ հարաբերությունների զարգացումը կրթական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում: Հայ-բրիտանական փոխգործակցության խորացման առումով դեսպանն արժեւորել է Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներով պատվիրակությունների երկկողմ այցերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Դեսպանը ողջունել է խորհրդարանական կառավարմանն անցնելու՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների որոշումը: Իսկ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած հակահայ զեկույցի վերաբերյալ տիկին Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ անհատի զեկույցը չի արտացոլում կառավարության քաղաքականությունը եւ հավելել, որ Մեծ Բրիտանիան կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:


14.10.2024
Ժնեւում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am