Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2016 թ. փետրվարի 24-27-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը եւ Ստեփան Դեմիրճյանը:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2016 թ. փետրվարի 17-19-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվի Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը: