Ապրիլի 7-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները, ովքեր ներկա են գտնվել ԱԺ նիստին եւ հետեւել խորհրդարանի օրինաստեղծ գործունեությանը:
Ապագա լրագրողների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում ԱԺ փոխնախագահը սիրով պատասխանել է ուսանողներին մտահոգող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ԼՂ անկախության ճանաչմանը, ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին եւ հակամարտությանը վերաբերող վերջին զարգացումներին: Խիստ կարեւորելով լրագրողի դերը լարված իրավիճակներում անաչառ լրատվություն տրամադրելու գործում՝ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է իր տեսակետները եւ հորդորել ապագա լրագրողներին հավատարիմ լինել իրենց կոչմանը:
Հանդիպման ավարտին ուսանողները լուսանկարվել են Էդուարդ Շարմազանովի հետ: