National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.4.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
11.04.2016
ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ հայտարարությունը
1 / 1

ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ հայտարարություն են տարածել ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների իրականացման հետեւանքով մարդկության դեմ կատարած հանցագործությունների վերաբերյալ:

«2016 թվականի ապրիլի 2-5-ը կոպտորեն խախտելով 1994 թ. մայիսին ստորագրված զինադադարի մասին եռակողմ համաձայնագիրը (Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ)՝ Ադրբեջանը բացահայտ ոտնահարել է միջազգային իրավունքի նորմերը՝ կիրառելով պատերազմ վարելու արգելված միջոցներ եւ մեթոդներ: Հարձակման հիմնական թիրախ է դարձել սահմանամերձ եւ խոր թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությունը: Ադրբեջանական բանակն իր զինանոցում գտնվող բազմաթիվ զինատեսակներից (ՄՄ-21 «Գրադ» եւ համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ համակարգ), ամենատարբեր տրամաչափի հրետանային միջոցներից (այդ թվում՝ 152 մմ հրանոթներ), ծանր հրետանային ՏՈՍ-1 համակարգից, ՄԻ-24 գրոհային ուղղաթիռներից, տանկերից ու այլ կարգի զրահատեխնիկայից (գրոհային անօդաչու թռչող սարքեր) հրթիռահրետակոծման են ենթարկել ԼՂՀ մի շարք բնակավայրեր, որի հետեւանքով զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, կանայք եւ ծերեր: Անվտանգության խնդիրներից ելնելով՝ տարհանվել են Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ բնակավայրերի խաղաղ բնակիչները: Ադրբեջանական բանակի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ կատարված վայրագությունների ու անմարդկային բռնարարքների ապացույցները բազմաթիվ են:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ադրբեջանական բանակի կազմում ներգրավված են եղել վարձկան ահաբեկիչներ:

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան խաղաղության եւ մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն է:

Ադրբեջանական ագրեսիայից Արցախի խաղաղ բնակչությանը պաշտպանելու հարվածն այդ նույն օրերին իր վրա է վերցրել ԼՂՀ պաշտպանության բանակը եւ իր տրամադրության տակ գտնվող անհրաժեշտ միջոցներով կասեցրել հակառակորդի ռազմական լայնածավալ հարձակումը՝ արժանապատվորեն կատարելով սեփական ժողովրդի անվտանգության երաշխավորի դերը:

ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները հայտարարում են, որ վճռական են տրամադրված՝ վերոնշյալ բոլոր հանցագործությունները, Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքներն ուսումնասիրելու եւ դրանց արդյունքներն ընդունված կարգով միջազգային հանրությանը ներկայացնելու»:



11.04.2016
Երիտասարդական խորհրդարանի պատգամավորների հայտարարությունը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի պատգամավորները հայտարարություն են տարածել: «Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու եւ այն շենացնելու ջանքերը հերթական անգամ բախվեցին ադրբեջանական ռազմական ագրեսիային եւ արկած...

11.04.2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սերգեյ Պոտապկինի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա-Լիտվա-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 9-ին հանդիպել է Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել Սերգեյ Պոտապկինին Լատվիայի մայրաքաղաք Ռ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am