National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
13.04.2016
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հանդիպումը
1 / 5

ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում ապրիլի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ընդլայնված կազմով հանդիպումը:

ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակության մեջ ընդգրկված էին մի շարք մշտական հանձնաժողովների նախագահներ եւ խորհրդարանական բոլոր խմբակցությունների պատասխանատուները:

Խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիայից հայրենիքի սահմանները պաշտպանող, զոհված զինծառայողների եւ հրետակոծության հետեւանքով մահացած խաղաղ բնակիչների հիշատակը:

Փոխադարձ պայմանավորվածությամբ ընտրվել է օրակարգային հարց՝ «Սույն թվականի ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ խորհրդարանական անելիքները՝  Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում»:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթ են ունեցել ՀՀ եւ ԼՂՀ շուրջ երկու տասնյակ պատգամավորներ:

Քննարկվել են պաշտպանության, անվտանգության եւ արտաքին քաղաքականության ոլորտներում օրենսդրական եւ այլ կարգի համագործակցության ու միջազգային խորհրդարանական հարթակներում Արցախին առնչվող խնդիրների համակողմանի ներկայացման հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Հայկական երկու հանրապետությունների պատգամավորները ընդգծել են համատեղ քննարկումների կարեւորությունը, որը հիմք է տալիս ստեղծված ոչ սովորական պայմաններում գտնել արդյունավետ համագործակցության համար պահանջվող գործիքակազմը:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ առաջարկները կներկայացվեն ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարաններին, եւ դրա հիման վրա կմշակվի համատեղ գործողությունների պլան:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am