National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
24.04.2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի` 1915թ. Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է, որը շարունակական հիշեցում է բոլորին ու շարունակական պահանջ բոլորից, հիշեցում առ այն, որ ավելի քան մեկ դար առաջ տեղի է ունեցել մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, եւ պահանջ այն մասին, որ արդարությունը դեռ սպասում է իր անխուսափելի ժամին:

Ավելի քան մեկ հարյուրամյակ առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրագործվել է պետականորեն կազմակերպված, այլատյացության ծնունդ մի հանցագործություն, որը ոչ միայն դեռեւս չի պատժվում, այլեւ փորձ է կատարվում ժխտողականության միջոցով արդարացնել այն: Սակայն սա հենց այն դեպքն է, երբ հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ, երբ հիշողությունը ժամանակի ազդեցությամբ չի կարճանում, երբ ժամանակի հետ արդարությունն ավելի պահանջկոտ է դառնում: 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հայատյացության գագաթնակետն էր, մի երեւույթ, որն այսօր էլ դրված է թե Թուքրիայի, թե նրա հոգեզավակ ու հովանավորյալ Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում: Հայատյացությունն այլատյացության առանձնակի դրսեւորումն էր մեկ` հայ ազգի հանդեպ թուրքական իշխանությունների կողմից, ովքեր դրա գործուն աջակիցներն ու խրախուսողն են նաեւ այսօր եւ ոչ միայն մեր տարածաշրջանում: Բռնություններ, սպանդ ու տեղահանումներ իրագործելու այն մոլուցքը, որով ներկայում առաջնորդվում են տարբեր ահաբեկչական խմբավորումներ, աշխարհում դարձել է նորօրյա ցեղասպանությունների իրականացման սպառնալիք: Մինչդեռ եթե հիմնավորապես ու առանց աշխարհաքաղաքական շահերին տուրք տալու դատապարտվեր հայոց ցեղասպանությունն իր հեղինակներով ու հետեւանքներով հանդերձ, այդ սպառնալիքը գոյություն չէր ունենա, կկանխվեին Մեծ եղեռնին հաջորդած մյուս` ավելի ժամանակակից մեթոդներով, սակայն առանց ձեռագրի փոփոխության, նույն անմարդկային բնազդի մղումով կատարված ցեղասպանությունները: Տեղի չէին ունենա այն եղեռնագործությունները, որոնք դեռ անցյալ դարավերջին կրկին այլատյացության հողի վրա տեղի ունեցան ներկայիս Ադրբեջանի հայաշեն Բաքու եւ Սումգայիթ քաղաքներում, երբ ադբեջանական կազմակերպված ամբոխը սպանում կամ բռնության էր ենթարկում ազգությամբ հայ քաղաքացիների, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարաղա գյուղում ադրբեջանական բանակը կոտորեց գրեթե ողջ բնակչությանը, երբ ընդամենն օրեր առաջ նույն բանակն աջակից վարձկանի հետ, ավելի հեռահար նպատակներով, վերստին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, կրկնեց նույն ձեռագիրը քաղաքացիական բնակչության` երեխաների ու ծերերի նկատմամբ: Սրանք այն դեպքերն են, որոնք 1915թ. Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ պետք է արժանանան ոչ միայն դատապարտման,այլեւ ամենախիստ պատժի` վճռի, դատավճռի տեսքով: Այլապես լավագույն կոնվենցիաներն ու մարդու իրավունքներին վերաբերող թեզերը մնում են թղթի վրա, պատմությունը` արձանագրողի, միջազգային հանրությունն էլ` հեռակա դատապարտողի դերում:

Սիրելի հայրենակիցներ, մենք Հայոց ցեղասպանության դատապարտում ու ճանաչում ոչ թե պետք է խնդրենք կամ ակնկալենք, այլ միջազգային հանրությանը մղենք նման վերաբերմունքի: Դա պետք է անենք շարունակաբար՝ ավելի կազմակերպված, ավելի ուժեղ երկիր դառնալով, մեր միասնականությունը գործնականում ցուցադրելով եւ ոչ միայն պատերազմական ժամանակներում կամ վտանգի պահին, ինչպես դա եւս մեկ անգամ արեցինք օրեր առաջ, այլ նաեւ խաղաղ ժամանակներում: Մենք կարողացել ենք մեր ոխերիմ եւ անհանդուրժող հարեւանների էությանը բնորոշ ցեղասպանության մշակույթին հակադրել ապրելու եւ հաղթելու մշակույթը, որը մեր ուժի գրավականն է: Մենք պետք է շարունակենք վստահորեն ապրել ու ավանդաբար հաղթել: Դա կլինի լավագույն հաղթաթուղթը բարոյական եւ իրավական հարթության մեջ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման ճանապարհին, եւ մեր պարտադրանքը բոլոր նրանց, ովքեր դեռ երկմտում կամ խուսանավում են այդ գործընթացում, ովքեր դեռ կարծում են, թե ցեղասպանության միջոցով հնարավոր էր եւ հնարավոր է արգելակել հայ ժողովրդի ընթացքը պատմության մեջ: Մենք վաստակել ենք այդ հաղթաթուղթը եւ պետք է հստակ գործածենք այն այսօր, վաղը եւ ավելի հեռավոր ապագայում, գործածենք Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում` ի շահ մեր աշխարհասփյուռ, բայց միասնական ժողովրդի»:


12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am