National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.05.2016
Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները. Էդուարդ Շարմազանով
1 / 4

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 11-ին ընդունել է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադիր նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներին՝ Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադրումը եւ նշել, որ թեեւ Հայաստանը դասական առումով ֆրանկոֆոն երկիր չէ, այնուամենայնիվ այն կրողն է մարդու իրավունքների պաշտպանության, քրիստոնեական եւ ժողովրդավարական արժեքների:

Անդրադառնալով ողջ աշխարհում չարիք դարձած ահաբեկչության բռնկումներին` Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ահաբեկչության եւ այլատյացության զոհ է դարձել նաեւ Լեռնային Ղարաբաղը: Նա ընդգծել է, որ ապրիլի առաջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային իր զորակցությունն է հայտնել Թուրքիան, որը ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլեւ 23 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը: 21-րդ դարում անընդունելի համարելով ժխտողականությունն ու շրջափակումը, ահաբեկչությունն ու այլատյացության բոլոր դրսեւորումները, ԱԺ փոխնախագահն անընդունելի է համարել միջազգային հանրության լռությունն ու անհասցե կոչերը: Էդուարդ Շարմազանովը հյուրերին տեղեկացրել է հայ զինվորների, ինչպես նաեւ՝ խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բարբարոսությունների մասին, որոնք իրականացվել են ԴԱԻՇ-ի ձեռագրով:

«Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անկախ երկրում, ինչպես ցանկացած ժողովուրդ»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը եւ պարզաբանել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, այն դեռեւս 1991 թվականին դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, այլ ոչ թե Ադրբեջանի: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ ԼՂՀ անկախության ճանաչման սկիզբ առած գործընթացը շարունակական կլինի եւ ԼՂՀ-ն կհամալրի ՄԱԿ-ի անդամ երկրների շարքը: ՄԱԿ-ի, որի գերակա նպատակներից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքն է: ԱԺ փոխնախագահը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները:

Պատվիրակության ղեկավար, Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/Ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ դատապարտել ինչպես աշխարհում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ահաբեկչություններն ու բռնության բոլոր դրսեւորումները: Նա կարեւորել է ահաբեկչության դեմ պայքարի համատեղումն ու աջակցություն հայտնել ադրբեջանական ագրեսիայի զոհերի հարազատներին եւ տուժածներին: Ֆիլիպ Կուրարը վստահեցրել է, որ ղարաբաղյան իրադարձությունների վերաբերյալ ստացած ողջ տեղեկատվությունը կփոխանցեն իրենց կառույցներին:


31.07.2024
Անդրանիկ Քոչարյանը մանրամասնում է հանձնաժողովում իրականացված աշխատանքները
Փակ հանդիպումներ, միջազգային գործընկերների հետ քննարկումներ ու երկրի անվտանգությունն ամրապնդող օրենսդրական նախագծեր. անցնող նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է վերոնշյալ ուղղություններով: Մանրամասները` տեսանյութում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am