National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.05.2016
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով
1 / 3

Մայիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերը, որոնց թվում նաեւ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկված «ՀՀ ընտրական օրենսգիրք» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Նշենք, որ նախապես առաջին ընթերցմամբ ընդունվել են փաթեթում ավելացված նախագիծը եւ հոդվածները, որից հետո կազմակերպվել է երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը:

Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2015 թվականի գործունեության մասին» հաղորդումը, որը ներկայացրել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը: Նա տեղեկացրել է, որ 2015 թվականին հանրապետությունում գործել է 95 հեռուստաընկերություն, որից 40-ը՝ վերգետնյա եթերային, 55-ը՝ կաբելային /մալուխային/ հեռարձակում իրականացնող եւ 18 ռադիոընկերություն: Հանձնաժողով է ներկայացվել հեռուստառադիոծրագրերի կաբելային /մալուխային/ հեռարձակման լիցենզիա ստանալու 14 դիմում, որից 4-ը մերժվել է: Հանձնաժողովի կարգավորման ոլորտում գործող ընկերությունները հաշվետու տարում ապահովել են ՀՀ պետական բյուջեի զգալի մուտքեր՝ հեռուստառադիոծրագրերի հեռարձակման համար տարեկան պետական տուրքի, սահմանված ժամկետում չվճարված տուրքի գումարի նկատմամբ հաշվարկված տույժի, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, վերաձեւակերպման, «կրկնօրինակ» տրամադրելու համար գանձված գումարների հաշվին: Ընդհանուր առմամբ, այդ մուտքերը կազմել են 226 270 180 ՀՀ դրամ, այդ թվում՝ 2 954 540 ՀՀ դրամ տույժ: Ստացվել է 754 գրություն, որից 6 դիմումը եղել է ՀՀ քաղաքացիներից եւ կազմակերպություններից. դրանք վերաբերել են հեռուստաընկերությունների հաղորդումների անորակությանը, լեզվի անաղարտության պահպանմանը, անբարեխիղճ գովազդին:

Հիմնական զեկուցողին ուղղվել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են հեռուստառադիոհաղորդումների որակին, ուղղվածությանը, հեռուստաընկերությունների թվայնացման գործընթացին եւ կապի որակին, մայրենի լեզվի անաղարտության պահպանմանը, հաղորդումների բովանդակությանը, երեխաների եւ պատանիների համար նախատեսված հաղորդումների բնույթին, շահումով խաղերի գովազդի թույլատրելիությանը եւ այլն:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Նա նշել է, որ հաղորդումը քննարկվել է հանձնաժողովի արտագնա նիստում եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն ընդունվել է ի գիտություն:

Հաղորդման վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները:

Թեւան Պողոսյանի խոսքով՝ միգուցե բավական աշխատանք է կատարվել, սակայն հաղորդումը ներկայացված է ոչ պատշաճ կերպով: Նա կարեւորել է հանձնաժողովի աշխատանքների բարելավմանը միտված քայլերի իրականացումը, այդ թվում՝ օրենսդրական մակարդակում: Էդմոն Մարուքյանն առաջարկել է մինչեւ հինգերորդ գումարման խորհրդարանի լիազորությունների ավարտը քնարկել եւ տարբերակներ գտնել Հայաստանում մասնավոր մուլտիպլեքսի ստեղծումը հնարավոր եւ իրական դարձնելու վերաբերյալ հարցը: Պատգամավորը կարեւորել է վրացական փորձի ուսումնասիրումը: Ըստ Միքայել Մելքումյանի՝ հանձնաժողովը, որպես անկախ կարգավորիչ մարմին, պետք է հեռուստաընկերությունների համար ստեղծի հավասար մրցակցային պայմաններ: Պատգամավորի կարծիքով՝ ներկայացված հաղորդումը գրեթե չի տարբերվում նախորդից:  Տիգրան Ուրիխանյանը խոսել է ոլորտում առկա խնդիրներից, անդրադարձել հեռուստաընկերությունների գործունեությանը: Պատգամավորի կարծիքով՝ հանձնաժողովը պետք է իրականացնի անկողմնակալ գործունեություն: Հեղինե Բիշարյանը կարեւորել է հատկապես սահմանամերձ մարզային հեռուստաընկերությունների դերի բարձրացումը: Պատգամավորը մտահոգություն է հայտնել հեռուստաընկերությունների կողմից լիցենզավորված ֆիլմերի ձեռքբերման վերաբերյալ:

Պատգամավորները հաջորդիվ քննարկել են ՀՀ Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան հաշվետվությունը, որը ներկայացրել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Նա նշել է, որ վերահսկողության արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը կազմելիս Վերահսկիչ պալատն առաջնորդվել է «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքով եւ Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) սկզբունքներով: Հաշվետվությունը ներառում է հաշվետու տարում ՎՊ գործունեության ընդհանուր նկարագիրը, վերահսկողության հիմնական արդյունքները, վերահսկողության արդյունքում հայտնաբերված եւ արձանագրված խախտումները, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ ներկայացված համապատասխան առաջարկությունները եւ եզրակացությունները: Վերահսկողության արդյունքներն ամփոփվել են Վերահսկիչ պալատի 23 ընթացիկ հաշվետվություններում եւ ներառել են սոցիալական, գյուղատնտեսական, առողջապահության, էներգետիկայի, ջրային տնտեսության, դատաիրավական ոլորտները, ինչպես նաեւ վարկային եւ դրամաշնորհային այլ ծրագրերը:

Իշխան Զաքարյանը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հարցի քննարկումը կշարունակվի մայիսի 18-ի ԱԺ նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն հատկացվել է պատգամավորների հայտարարություններին:


17.06.2024
Ազգային ժողովի արտահերթ նիստում քվորում չի ապահովվել
Ազգային ժողովի հունիսի 17-ի արտահերթ նիստում ժամը 18:30-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ...

17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական ...

17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.06.2024
ՀՀ-ի համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն. Ռուստամ Բաքոյանը` Նիկոլաուս Շերակին
Հայաստանի Հանրապետության համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն` պայմանավորված մի շարք հանգամանքներով. առաջին հերթին ժողովրդավարության բարձր մակարդակով, եւ գիտեք, որ մեր երկիրը մի քանի տարի է արդեն` այդ ճանապարհով  հաստատակամ քայլերով առաջ է գնում: Հունիսի 17-ին ողջունելով Ավստրիայի Ազգայ...

17.06.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը
ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը եւ բարեկամական խմբի անդամ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունիսի 17-ին հանդիպել են Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակի հետ: Ողջունելով հյուրին՝ Շիր...

17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի հունիսի 17-ին` ժամը 15:00-ին, 214 սրահում:...

17.06.2024
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին,  կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ հղմամբ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am