National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
19.05.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դիտորդական առաքելությամբ կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն

Տաջիկստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արտաքին գործերի նախարարության հրավերով՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի համակարգող, մայիսի 20-ին եռօրյա այցով կմեկնի Դուշանբե՝ մասնակցելու մայիսի 22-ին Տաջիկստանի Հանրապետությունում անցկացվող Սահմանադրության բարեփոխումների համազգային հանրաքվեին :

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Տաջիկստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի ղեկավարության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ:

Տեղեկացնենք, որ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի կազմում ընդգրկված են 33 միջազգային դիտորդներ` Անկախ պետությունների համագործակցության մասնակից 7 պետություններից (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Մոլդովա, Ղազախստան, Ղրղզստան, Ադրբեջան), այդ թվում՝ պատգամավորներ, բարձրագույն օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության աշխատակիցներ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի մասնակից պետությունների քաղաքացիների ընտրական իրավունքի պահպանման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի փորձագետներ:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am