Ցավակցական ուղերձում ասված է.
«Խոր ցավով տեղեկացանք Փարիզից Կահիրե թռչող օդանավի աղետալի կործանման մասին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում բազում մարդկային զոհերի պատճառ հանդիսացած ողբերգական ավիավթարի կապակցությամբ:
Դժվարին այս պահին ցանկանում եմ նաեւ մեր զորակցությունն ու համերաշխությունը հայտնել զոհերի ընտանիքներին, ինչպես նաեւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:
Ընդունեք խնդրեմ խորին հարգանքներիս հավաստիքը»: