Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ խմբակցության անդամների հետ հանդիպումներ ունենալու համար 2016 թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը Լյուքսեմբուրգ (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն) կգործուղվի Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոզ-Ռոութ սեմինարին մասնակցելու նպատակով 2016 թ. հունիսի 13-17-ը Կիեւ (Ուկրաինա) կգործուղվեն ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը:
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության կողմից կազմակերպվող «Լրագրության նոր դարաշրջան» խորագրով համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի հունիսի 5-8-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: