ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.
«Խորապես վշտացած եմ բանասիրական գիտությունների դոկտոր, պետական-հասարակական գործիչ Շչորս Դավթյանի մահվան կապակցությամբ:
Իր երկարամյա եւ բեղմնավոր աշխատանքային ու հասարակական գործունեության ընթացքում Շչորս Դավթյանն արժանապատվորեն դրսեւորվեց եւ՛ որպես լրագրող, եւ՛ որպես պետական գործիչ: Նրա կենսագրությունից անբաժան էին հայ մշակույթն ու մասնավորապես գրական աշխարհը, որոնց նվիրվեց ու մինչեւ վերջ հավատարիմ մնաց անդավաճանորեն:
Կորստի այս ծանր պահին անկեղծորեն կիսում ենք Դավթյանների ընտանիքի, հարազատների ու մերձավորների վիշտն ու ցավը»: