National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
01.06.2016
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Արգենտինայի դեսպանին
1 / 1

Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը՝ որպես Հայաստան-Արգենտինա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, կարեւորել է երկու երկրների խորհրդարանների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի աշխատանքը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է փոխայցերի կարեւորությունը՝ նշելով, որ Արգենտինան Լատինական Ամերիկայում առանցքային, իսկ Հայաստանի համար բարեկամական պետություն է:

ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ պետք է պահպանել ավանդական բարեկամական հարաբերություններն այն երկրների հետ, որոնց եւ մեզ միավորում են քրիստոնեական ընդհանուր արժեքները, ինչպես նաեւ արգենտինահայ համայնքի առկայությունը:

Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Արգենտինայի դերակատարումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ նա նշել է. «Ցանկալի է, որ Արգենտինայի խորհրդարանն ամբողջական ընկալում ունենա մեր տարածաշրջանի վերաբերյալ եւ պատկերացում կազմի, որ Հարավային Կովկասում Ադրբեջանը լուրջ սպառնալիք է»:

Էդուարդ Շարմազանովն իր եւ բարեկամական խմբի անունից պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը՝ ի շահ երկու երկրների հարաբերությունների խորացման եւ համագործակցության զարգացման:

Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները մեծ են: Նա հավաստիացրել է, որ ռազմավարական, տնտեսական եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր Արգենտինայի իշխանությունների ուշադրության կենտրոնում են:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am