National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
06.06.2016
Խորհրդարանն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 4

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 6-ին սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը նշանակվել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Քուվեյթի Հանրապետությունում:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորների հաստատմանն է ներկայացրել նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու, ապա նաեւ՝ հերթական քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, հետաձգումների վերաբերյալ որոշման նախագծերը, որոնց հաստատումից հետո խորհրդարանն իրականացրել է եւս մեկ քվեարկություն եւ մերժել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդգրկումն ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում: Նշենք, որ գլխադասային՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն չէր տվել: Խորհրդարանի որոշմամբ մի շարք օրինագծերի քննարկումը կընթանա հատուկ ընթացակարգով:

Այնուհետեւ պատգամավորները շարունակել են քննարկել նախորդ նիստում ընդհատված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2014 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է կոռուպցիոն դրսեւորումներին եւ պետական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված մեխանիզմներին: Պարոն Զուրաբյանը մասնավորապես անդրադարձել է Գյումրիի «Նարեկ» հանգստյան տան մասնավորեցման գործընթացում տեղ գտած խախտումներին: Նա խոսել է նաեւ 90-ականներին իրականացված մասնավորեցման գործընթացից, ներկայացրել այդ տարիներին անվճար սեփականաշնորհված օբյեկտների ցանկը: Նա պարզաբանել է, որ այդ ժամանակահատվածում չի սեփականաշնորհվել ռազմավարական նշանակություն ունեցող որեւէ օբյեկտ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշել է, որ մասնավորեցման գործընթացը մեր երկրում ավարտին է մոտենում եւ այս համատեքստում կարեւորել է ներդրումների, ինչպես նաեւ՝ սեփականաշնորհված օբյեկտների արդյունավետ կառավարման գործընթացը: Նա նույնպես անդրադարձել է Գյումրիի «Նարեկ» հանգստյան տան, ինչպես նաեւ՝ խոշոր եւ փոքր օբյեկտների մասնավորեցման գործընթացի առանձնահատկություններին, ներդրումային պարտավորություններին, մասնավորեցման անհաջող օրինակներին: Նա անհրաժեշտ է համարել համապատասխան պայմանների ստեղծումը՝ ի նպաստ մասնավորեցված ձեռնարկությունների արդյունավետ շահագործման:

ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին եւ դիտողություններին, տվել պարզաբանումներ: Նա մանրամասն ներկայացրել է Գյումրիի «Նարեկ» հանգստյան տան մասնավորեցման հարցը, անդրադարձել Երեւանի «Դվին» հյուրանոցի վերակառուցման հարցին:

Այնուհետեւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունմամբ ակնկալվում են բարելավումներ ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերի շրջանակներում ջրային, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, կառույցների, դրանցով զբաղեցված հողերի նկատմամբ: Մասնավորապես, նախատեսվում է առանց վարչարարության ձգձգումների պետությանը կամ համայնքներին տրամադրել փոխանցելուհնարավորություն՝ միասնական շահագործումն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունմամբ կխնայվեն պետական եւ համայնքային միջոցները:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահրամ Մկրտչյանը:

Պատգամավորներն այնուհետեւ քննարկել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը:

Արզուման Հարությունյանի խոսքով՝ օրենքի նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի, որպեսզի ազգային անվտանգության մարմինների` նեղ մասնագիտական կրթություն պահանջող առանձին պաշտոններ համալրվեն գիտական աստիճան ունեցող եւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված ու հետագայում պահեստազորում գրանցված անձանցով: Նախագծի ընդունմամբ՝ բարձրագույն սպայական կազմի ծառայողների համար կսահմանվի մեկ ընդհանուր տարիքային սահմանափակում (մինչեւ 65 տարեկանը):

ԱԱԾ տնօրենի տեղակալի տեղեկացմամբ՝ օրենքի նախագծի ընդունման արդյունքում հետախուզական եւ հակահետախուզական ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող եւ բարձր որակավորում ունեցող ավագ սպայական կազմի առանձին ծառայողներ բացառիկ դեպքերում սահմանային տարիքի հասնելուց հետո կարող են շարունակել պաշտոնավարել առավելագույնը եւս 10 տարի, ինչի արդյունքում իրենց հարուստ փորձը կփոխանցեն երիտասարդ կադրերին, որով հետագայում դյուրին կլինի ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր եւ ավագ խմբի պաշտոնների համալրումը բանիմաց եւ փորձառու կադրերով:

Ազգային անվտանգության մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում, ըստ Արզուման Հարությունյանի, ծառայության կարող են նշանակվել ՀՀ ոստիկանության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, արդարադատության նախարարության պետական ծառայողների, դատախազների, ինչպես նաեւ ՀՀ Նախագահի, վարչապետի կողմից պետական այլ մարմիններում նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողները:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադեւոսյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է նաեւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հիմնական զեկույցում ներկայացրել է այն իրավական հիմքերն ու պահանջները, որոնց համաձայն կազմվել է հաշվետվությունը:

Հաշվետվության վերլուծական մասում ներկայացվել են իրականացված ծրագրերը եւ դրանց կատարողականները: Նշվել է, որ 2015 թվականին տնտեսությունը շարունակել է զարգանալ, սակայն նախորդ տարվա համեմատ առավել դանդաղ տեմպերով, ինչի արդյունքում հաշվետու տարում տնտեսական աճը կազմել է 3.0 տոկոս՝ կրելով հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող դրամական փոխանցումների կրճատման արդյունքում իրական տնօրինվող եկամտի նվազման, ինչպես նաեւ տնտեսությունում վարկավորման մակարդակի նվազման ազդեցությունը: Հաշվետու տարում 5.1%-ով նվազել են կապիտալ ներդրումները՝ պայմանավորված մասնավոր ներդրումների շուրջ 8.9% իրական նվազմամբ: Պետական ներդրումներն աճել են 15.7%-ով: Արձանագրվել է միջին գնաճի 3.7% մակարդակ: Գործազրկության մակարդակը կազմել է 18.5%: 2015 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թվականի նկատմամբ աճել է 7.8%-ով: Արտաքին ապրանքաշրջանառությունը 2015 թվականին կազմել է 4740.9 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ նվազելով շուրջ 20.6%-ով: Հաշվետու տարում դոլարային արտահայտությամբ նվազել են արտահանման եւ ներմուծման ծավալները. արտահանումը նվազել է 3.9%-ով` կազմելով 1486.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 26.5%-ով եւ կազմել է 3254 մլն ԱՄՆ դոլար: Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեն կատարվել է շուրջ 241.3 մլրդ դրամ պակասուրդով: Նշվել է, որ պետական պարտքը կառավարելի մակարդակում է. մեր երկիրը համարվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր:

Հաշվետու տարում բավականին հաջող համագործակցություն է եղել Կենտրոնական բանկի եւ ֆինանսների նախարարության միջեւ, ինչի արդյունքում հնարավոր է եղել 2015 թվականի սկզբում ֆինանսական շուկայում ստեղծված բարդ իրավիճակից ելքեր գտնել:

Բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները կշարունակվեն խորհրդարանի հունիսի 7-ի նիստում:


12.09.2024
Երեւանում տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը
Սեպտեմբերի 12-ին Երեւանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջա...

12.09.2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:   Հանդիպմ...

12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am