National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.06.2016
Վերսկսվել են Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումները
1 / 1

Հունիսի 15-ին ՀՀ Ազգային ժողովում վերսկսվել են Ընտրական օրենսգրքի վերաբերյալ 4+4+4 ձեւաչափով քննարկումները, որոնց մասնակցել են ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները, ՀՀ կառավարության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշել է, որ իշխանությունը ներկայացրել է մի փաստաթուղթ, որն իրենց կարծիքով պարունակում է լուրջ քայլեր ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության առաջարկների մասով, ինչը թույլ է տալիս վերսկսել 4+4+4 ձեւաչափի քննարկումները: Նա ընդգծել է, որ իշխանությունների ներկայացրած փաստաթուղթը կազմված է վերջին շրջանում իրականացված խորհրդատվությունների հիման վրա:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով իշխանության առաջարկները, տեղեկացրել է, որ ԸՕ-ում ներդրվելու է ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգ: Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հասանելիության ապահովման հարցում եւս փոխհամաձայնություն է ձեռք բերվել: Նոր առաջարկով ընտրական ողջ գործընթացն ուղիղ հեռարձակմամբ ներկայացվելու է. ընտրատեղամասերում տեսախցիկներ կտեղադրվեն եւ ընտրական գործընթացը կտեսանկարահանվի:

Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է նաեւ, որ կառավարությունն առաջիկայում ԱԺ արտահերթ նստաշրջան կնախաձեռնի այս փոփոխությունները քննարկելու նպատակով:

Խորհրդարանական խմբակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ կարծիք են հայտնել, որ ներկայացված առաջարկն ընդունելի հիմք է՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների շուրջ քննարկումները վերսկսելու եւ շարունակելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am