National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.07.2016
Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձներ է հղել Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեին` Նիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է, որ խոր վշտով է տեղեկացել Նիսում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ դարձավ:

Խստորեն դատապարտելով այս տմարդի հարձակումը, որն իրականացվեց ազատության եւ մարդու իրավունքների խորհրդանիշ հանդիսացող Ֆրանսիայի ազգային տոնի օրը եւ մերժելով ահաբեկչության ցանկացած դրսեւորում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում ձեզ, զոհվածների հարազատներին եւ մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am