National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.08.2016
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանն օգոստոստի 9-ին հանդիպել է Երեւանում գտնվող ՉԺՀ Հեյլունցզիան նահանգի միջազգային առեւտրի աջակցման չինական կոմիտեի գլխավոր քարտուղար, Արտաքին տնտեսական կապերի ղեկավար Գուան Հեյբինի, Ցուցահանդեսային գործունեության վարչության ցուցահանդեսային բաժնի ղեկավարի օգնական, ՉԺՀ էկոնոմիկայի նախարարության Խարբինի պատասխանատու Չժան Յույհունի եւ Հեյլունցզիան նահանգի միջազգային առեւտրի աջակցման չինական կոմիտեի ներկայացուցիչ Լյու Նանյի հետ։

Ողջունելով հյուրերին Հայաստանի Ազգային Ժողովում, Հերմինե Նաղդալյանն ընդգծել է հայ-չինական անխախտ բարեկամությունը, միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը Հայաստանի եւ Չինաստանի միջեւ, որի ամրապնդման եւ զարգացման գործում շրջադարձային է եղել ՀՀ նախագահի պաշտոնական այցը ՉԺՀ։ Պետական այցի ընթացքում չինական կողմի հետ կնքվել են տարբեր ոլորտներում համագործակցության մի շարք պայմանագրեր, որոնք նպաստում են տնտեսության եւ այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը։

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը կարեւորել է հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը կառավարական մակարդակով, որին նպաստել է նախորդ տարի Հայաստանի վարչապետի այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։

Հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու գործում Հերմինե Նաղդալյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների դերը, միջխորհրդարանական կապերի զարգացումն ու ընդլայնումը:

Նշվել է, որ կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքում՝՝յուրաքանչյուր տարի ավելանում է Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստացող հայ ուսանողների թիվը։

ԱԺ փոխնախագահը նաեւ կարեւորել է տնտեսության բնանգավառում եւ պետական եւ մասնավոր կառույցների հետ գործակցությունը, որը կտա ցանկալի արդյունք։

Հերմինե Նաղդալյանը դիմելով հյուրերին՝ Հայաստանի խորհրդարանի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել նրանց ծրագրերի իրականացմանը մեր երկրում։

ՉԺՀ Հեյլունցզիան նահանգի միջազգային առեւտրի աջակցման չինական կոմիտեի գլխավոր քարտուղար, Արտաքին տնտեսական կապերի ղեկավար Գուան Հեյբինին շնորհակալություն է հայտնել ջերմ ու անկեղծ ընդունելության համար, նույնպես կարեւորել է երկու երկրների միջեւ բարեկամական կապերի ընդլայնումն ու զարգացումը։

Գուան Հեյբինին ներկայացրել է ՉԺՀ Հեյլունցզիան նահանգի եւ Խարբին քաղաքի պատմական, տնտեսական ու քաղաքական համառոտ պատմությունը։ Անդրադառնալով Հայաստան այցին՝ ընդգծել է տնտեսական կապերի կարեւորությունն ու երկուստեք տուրիզմի զարգացման ծրագրերի մշակումն ու իրականացումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող բազմաթիվ այլ հարցեր եւս։

Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել ԱԺ պատգամավոր, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ Ռուզաննա Մուրադյանը։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am