National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.09.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մասնակցել է ԵԽԽՎ բյուրոյի նիստին
1 / 1

Սեպտեմբերի 5-ին Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ բյուրոյի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ բյուրոյի անդամ Հերմինե Նաղդալյանը:

Օրակարգում ընդգրկված գլխավոր հարցերը եղել են ԵԽ գլխավոր քարտուղարի եւ ԵԽԽՎ նախագահի հաղորդումները: Հիմնականում անդրադարձ է կատարվել ամառվա ընթացքում եվրոպական տարբեր երկրներում, առաջին հերթին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին, պետական հեղաշրջման փորձին եւ դրան հաջորդած գործողություններին ու ստեղծված իրավիճակին: ԵԽԽՎ նախագահն ընդգծել է, որ քաղաքական գործիչները պետք է իրենց հասարակություններում քաղաքացիներին պաշտպանելու հատուկ պարտավորություն կրեն՝ մերժելով ահաբեկչությունը, ազգամիջյան լարվածությունը եւ պիտակավորումը, աճող պոպուլիստական անհանդուրժող եւ արմատական հռետորաբանությունը, պետք է հիշեն հասարակությունները միավորող արժեքների եւ ընդհանուր շահերի ու ձեռքբերումների, այդ թվում, ամենակարեւորը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստանդարտների վրա հիմնված միասնական համաեվրոպական իրավական տարածության ստեղծման մասին: Պարոն Ագրամունտը կարեւորել է Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների ուժեղացման գործընթացը եւ կոչ արել խստորեն հետեւել ներքին իրավական ընթացակարգերին եւ Եվրոպայի խորհրդի չափանիշներին:

Նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են ԵԽԽՎ նախագահ Պ. Ագրամունտի եւ ԵԽ գլխավոր քարտուղար Թ. Յագլանդի այցերը Թուրքիա եւ դրանց ընթացքում նրանց կողմից կատարված աշխատանքներն ու հայտարարությունները: Բյուրոն կիսել է պարոն Յագլանդի կարծիքն այն մասին, որ պայքարը դավադիրների դեմ չի կարող ընթանալ ժողովրդավարական նորմերի պահանջների խախտումով: Իր հաղորդագրության մեջ պարոն Յագլանդն ընդգծել է, որ թեեւ Թուրքիան շեղվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, բայց կոնվենցիան շարունակում է կիրառվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերահսկողության ներքո: Այսպիսով, իշխանությունների կողմից ցանկացած ձեռնարկված միջոց խիստ համաչափ պետք է լինի սպառնալիքի ոգուն եւ եվրոպական չափանիշներին՝ այդ թվում բացառելով ճնշումներն ուղղված խոսքի ազատությանը, լրագրողների հետապնդումներին, որոնք գրանցվել են Թուրքիայում նաեւ մինչ հեղաշրջումը:

Քննարկվել են նաեւ Ռուսաստանի Դաշնություն Պեդրո Ագրամունտի կատարած այցին, Պետական Դումայի եւ Դաշնության խորհրդի նախագահների եւ առաջատար պատասխանատուների հետ հանդիպումներին առնչվող հարցեր:

Բյուրոյի սեպտեմբերյան նիստի քննարկման օրակարգային հարցերից է եղել նաեւ «Իրավիճակը Կոսովոյում եւ Եվրոպայի խորհրդի դերը» բանաձեւի 13-րդ կետի կատարման հարցը, որով առաջարկվում է Կոսովոյի պատվիրակության հետ համագործակցության նոր ձեւաչափ:

Բյուրոյի նիստի ընթացքում ընդունվել է ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի օրակարգի նախագիծը, քննարկվել են մի շարք երկրներում, այդ թվում Վրաստանում, Բելառուսում, Ադրբեջանում, Մարոկկոյում, Մոլդովայում եւ այլ երկրներում ընտրությունների ժամանակ դիտորդներ ուղարկելու խնդիրները, մի շարք զեկույցներ եւ առաջարկներ համապատասխան հանձնաժողովներ ուղարկելու եւ այլ աշխատանքային հարցեր:

ԵԽԽՎ բյուրոյի սեպտեմբերյան նիստի աշխատանքների ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարծիքներ է փոխանակել ԵԽ գլխավոր քարտուղարի, հանձնաժողովների նախագահների, մի շարք երկրների ներկայացուցիչների հետ:


23.05.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին
ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի  նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը: Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող...

23.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին:  Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am