National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.09.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանը, խմբի անդամներ Թեւան Պողոսյանը, Կարեն Շահմուրադյանը եւ Վահան Բաբայանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Իսրայելի պետության Կնեսետի փոխնախագահ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Կնեսետի փոխնախագահ Թալի Պլոսկովին՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի միջոցառումներին մասնակցելու համար:

Հանդիպման ընթացքում խորհրդարանականները քննարկել են երկկողմ հարաբերությունների եւ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր: Կողմերը միակարծիք են եղել, որ վերջին տարիների ընթացքում ակտիվացել են բարեկամական խմբերի գործունեությունը: Կողմերը կարեւորել են բժշկության, զբոսաշրջության, գիտության, գյուղատնտեսության, նորագույն տեխնոլոգիաների զարգացման եւ մի շարք ոլորտներում համագործակցության զարգացումը:

Հանդիպման ընթացքում խորհրդարանականները քննարկել են նաեւ առաջիկայում բարեկամական խմբին կից հայ-իսրայելական ֆորում անցկացնելուն վերաբերող հարցեր:

Խոսելով ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման գործում խորհրդարանականների ակտիվ դերակատարման անհրաժեշտության մասին՝ հայկական կողմը, կարեւորելով Կնեսետի կրթական հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ընդգծել է, որ հայ խորհրդարանականները հույս են հայտնում, որ Կնեսետն ապագայում իր պաշտոնական դիրքորոշումը կհայտնի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում:

Կնեսետի փոխնախագահ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար տիկին Պլոսկովը շնորհավորել է հայ ժողովրդին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ եւ շնորհակալություն հայտնել այդ միջոցառումներին մասնակցելու հրավերի համար: Տիկին Պլոսկովը, կարեւորելով խորհրդարանական համագործակցության եւ Իսրայել-ՀՀ կապերի խորացումը, նշել է, որ տարբեր ոլորտներում գործակցության զարգացման մեծ ներուժ կա:

Հանդիպման ընթացքում խոսվել է մի շարք ծրագրերի կյանքի կոչման անհրաժեշտության մասին: Քննարկվել են նաեւ հայ-իսրայելական ֆորումի նախապատրաստմանն ուղղված քայլերը: Ֆորումի ստեղծման գաղափարը առաջ էր քաշվել նախորդ տարի Արտակ Զաքարյանի գլխավորած հայկական պատվիրակության՝ Երուսաղեմ կատարած այցի ընթացքում: Նշենք, որ առաջիկա օրերին Երեւանում կմեկնարկեն ֆորումի աշխատանքները, որի նպատակն է ստեղծել հասարակական հարթակ՝ մշակութային, գիտական, գործարարության, առողջապահական, տեխնոլոգիական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման համար:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am