National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
22.09.2016
ՖԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը հանդիպել է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի անդամների հետ
1 / 3

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի անդամների հետ, որոնք ներկայացնում են Հայաստանի տարբեր բուհերի ֆրանսախոս ուսանողների:

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղում եւս Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարան ստեղծելու աշխատանքներին վերաբերող հարցեր:

Մարգարիտ Եսայանը տեղեկացրել է, որ նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են եւ նախատեսվում է, որ հոկտեմբերին Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի անդամները կայցելեն Ստեփանակերտ:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների որոշ անդամներ եւս ցանկություն են հայտնել մասնակցելու Ստեփանակերտում անցկացվելիք անդրանիկ նիստին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am