National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
30.09.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 3

Սեպտեմբերի 30-ին նիստեր են գումարել ԱԺ երկու մշտական հանձնաժողովներ:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է ծառայություններ մատուցել մեկ պատուհանի սկզբունքով եւ ներդնել էլեկտրոնային նոտարի համակարգ, ինչը հնարավորություն կտա նոտարի կողմից գործողությունների` առավելապես նոտարի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթղթերի միջոցով կատարմանը եւ կբացառի թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, նաեւ կբարձրացնի գործարքների անվտանգությունը եւ կապահովի սպասարկման բարձր որակը: Նախաձեռնությամբ առաջարկվում է ներդնել նաեւ լիազորագրերի էլեկտրոնային շտեմարան, ինչը, ըստ Սուրեն Քրմոյանի, կնպաստի նվազեցնել լիազորագրերի կեղծման ռիսկը: Նախատեսվում է նաեւ պաշտպանված տիրույթում ներդնել կտակների էլեկտրոնային շտեմարանի եւ ժառանգական գործերի վարման բաժին, որը հնարավորություն կտա ապահովելու ժառանգության գործընթացի անվտանգությունը: Նաեւ առաջարկվում է պարզեցնել եւ ավտոմատացնել ժառանգության հետ կապված գործընթացները. համակարգը պետք է համակցվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տվյալների բազայի հետ, որպեսզի անձի մահանալու եւ համապատասխան ժառանգության գործի բացման դեպքում հնարավոր լինի հստակ իմանալ կտակի առկայության մասին: Նախատեսվում է կարգավորել նոտարի պատասխանատվության հետ կապված հարցերը: Նոտարի նյութական պատասխանատվությունը սահմանափակված է միայն նրա կողմից դիտավորյալ հասցված վնասի փոխհատուցմամբ, իսկ նախագծով կնախատեսվի գույքային պատասխանատվություն նաեւ անզգուշությամբ պատճառված վնասի դեպքում:

Հանձնաժողովը փաթեթին տվել է դրական եզրակացություն՝ ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի եւ հոկտեմբերի 3-6-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ նախագծով առաջարկվում է օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել 14-րդ կետով` որով Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողները նույնպես կընդգրկվեն հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շարքում:

Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն՝ ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ առաջարկվում է սահմանել, որ ազատազրկման վայրում գտնվող օտարերկրյա քաղաքացի հանդիսացող եւ քաղաքացիություն չունեցող դատապարտյալներն ունեն ազատազրկման վայրի վարչակազմին Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք ներկայացնելու իրավունք:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Հայկ Գրիգորյանը նշել է, որ առաջարկվող լրացմամբ օրենքի դրույթները համապատասխանեցվում են միջազգային պայմանագրերին եւ առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Այնուհետեւ քննարկվել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանն այս պահին որոշման նախագծի ընդունումը նպատակահարմար չի համարել:

Քննարկումների ընթացքում ԱԺ պատգամավորները հարցադրումների միջոցով անդրադարձել են հանձնաժողովի գործունեության արդյունավետությանն ու նպատակահարմարությանը, խոսել որոշ իրավական ձեւակերպումների ճշգրտման մասին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել նախագծի վերաբերյալ:


03.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 10.06.2024 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 21.06.2024 - 14:00-16:00:     1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 05.06.2024 - 15:00-17:00,   2. Արտաքին...

03.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի ...

03.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակո...

03.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am