National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.10.2016
Հերթական բաց դասը խորհրդարանում
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 6-ին խորհրդարան էին այցելել Ա. Չեխովի անվան համար 55 դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները:

Հյուրերը նախ հետեւել են ԱԺ քառօրյա նիստի աշխատանքին, որից հետո նրանց հետ հանդիպել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Հանձնաժողովի նախագահը ողջունել է դպրոցականներին մեր երկրի օրենսդիր մարմնում եւ նրանց հետ զրուցել խորհրդարանական անցուդարձի, օրենսդրական աշխատանքի եւ խորհրդարանական կառավարման առանձնահատկությունների մասին: Աշակերտներին հետաքրքրող հարցերի շրջանակը եւս ընդգրկուն է եղել՝ ԼՂ հակամարտության կարգավորման եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացներից մինչեւ մեր երկրի սոցիալական իրավիճակին ու կրթական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Պարոն Դավթյանը սիրով պատասխանել է բոլոր հարցադրումներին:

Հանդիպումն ավարտվել է արդեն ավանդույթ դարձած խորհրդանշական լուսանկարմամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am