ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 7-ին այցելել է Ազգային ժողովի գրադարան եւ Գրադարանավարի օրվա առթիվ շնորհավորել աշխատակիցներին:
Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գրադարանավարներին նվիրված աշխատանքի համար եւ մաղթել առողջություն, բարեկեցություն ու բեղմնավոր աշխատանք իրենց պատասխանատու գործում: Ազգային ժողովի նախագահն իր խոսքում ցավով նշել է, որ գիրքն այսօր այնքան էլ պահանջարկ չի վայելում հասարակության կողմից: Նա հույս է հայտնել, որ ապագայում գիրքը յուրաքանչյուրի սեղանին կունենա իր հաստատուն տեղը:
Գրադարանավարները շնորհակալություն են հայտնել ԱԺ նախագահին` ընդգծված վերաբերմունքի եւ իրենց կատարած աշխատանքը գնահատելու համար: