National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
14.10.2016
Մամուլի ասուլիս խորհրդարանում
1 / 3

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է հոկտեմբերի 5-6-ը Թուրքիայում կայացած ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 47-րդ եւ իրավական ու քաղաքական հարցերի հանձնաժողովի 48-րդ նիստերին հայկական պատվիրակության մասնակցության աշխատանքը:

Հանձնաժողովների նիստերին մասնակցել են տասը երկրի պատվիրակություններ, քննարկումները վերաբերել են անդամ երկրների ներքին անվտանգությանը, ահաբեկչության եւ կրոնական հիմնահարցերին ու դրանց դրսեւորումներին, տնտեսական իրավիճակին, տնտեսական համագործակցությանը եւ հնարավոր ներդրումներին:

Վահե Էնֆիաջյանը նշել է, որ երկու հանձնաժողովներում էլ զեկույցներ է ներկայացրել: Նրա գնահատմամբ՝ մեր երկիրը ՍԾՏՀ անդամ երկրների շարքում բավական լավ դիրքում է գտնվում կրոնական հիմնահարցերի, կրոնական ազատության ու դրանց հնարավոր դրսեւորումների տեսանկյունից: Պարոն Էնֆիաջյանն ընդգծել է, որ անվտանգությանը վերաբերող հարցերում եւս մեր երկիրը կայուն է:

Նիստում հայկական պատվիրակության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Հայաստանը տնտեսությունը զարգացնելու եւ ներդրումներ կատարելու առումով տնտեսապես կայուն վիճակում է, լավ օրենսդրական դաշտ է ձեւավորված արտերկրի քաղաքացիների համար մեր երկրում ներդրումներ կատարելու հարցում:

Երկու զեկույցները ներկայացվել են ՍԾՏՀ ԽՎ քարտուղարություն. դրանք կհրապարակվեն Բելգրադում՝ նոյեմբերի վերջին կայանալիք նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am