National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
10.11.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ
1 / 1

«Սիրելի երիտասարդներ,

շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ:

Այս տարի նշեցինք Հայաստանի անկախության 25-ամյակը: Այն ոչ միայն մեր պատմության փայլուն էջն է, այլեւ ժամանակի երիտասարդության մեծագույն ձեռքբերումներից մեկը, որովհետեւ 25 տարի առաջ հենց երիտասարդությունն էր անկախության հիմնաքարը հանդիսացած արցախյան շարժման ամենաակտիվ ուժը: Այսօր էլ երիտասարդությունը քաղաքական գործընթացների կիզակետում է եւ քաղաքացիական հասարակության հիմքը` ավելի ինքնուրույն, ավելի խելամիտ ու ավելի նախաձեռնող գործելակերպով, ավելի թարմ շնչառությամբ: Իսկ թարմ շնչառության ու թարմ գաղափարների անհրաժեշտություն եղել է ու կա բոլոր ժամանակներում եւ բոլոր այն երկրներում, որտեղ ոչ միայն ցանկանում են առաջ շարժվել, այլեւ իսկապես քայլում են այդ ուղղությամբ:

Այն, որ այսօրվա երիտասարդներն ավելի լավ են կողմնորոշվում, թե ինչպես ապրել, ինչպես եւ ինչի մասին երազել ու ինչպես իրականություն դարձնել երազանքը, անկախության լավագույն ձեռքբերումներից է եւ անխուսափելի անհրաժեշտություն ներկա ժամանակներում: Աշխարհն ավելի գործնական, ավելի զգացմունքազերծ ու նույնիսկ ավելի սառն է դարձել` պարտադրելով հնարավորինս խուսափել այն մտածելակերպից, թե ով պետք է մեզ ինչ-որ բանով օգնի, ով պետք է մեզ ինչ-որ բան նվիրի: Հաջողության են հասնում նրանք, ովքեր չեն տրտնջում եւ խղճահարություն չեն ակնկալում, ովքեր նպատակասլաց առաջ են շարժվում, ովքեր մտածում են եւ միտքը` գաղափար, գաղափարը` գործ դարձնում, ովքեր հաջողությամբ կարողանում են համադրել ավանդույթն ու նորարարությունը, ովքեր գիտակցում են, որ իրենց հաջողությունը իրենց երկրի ու ժողովրդի հաջողությունն է, իրենց ճակատագիրը` երկրի ճակատագիրը:

Վստահ եմ, որ դուք` Հայաստանի երիտասարդներդ, լիարժեքորեն եք զգում ժամանակն ու պահը, ձեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ եւ պատրաստ եք գործնականորեն մասնակցել այն ապագայի կերտմանը, որը երազում եք եւ որին էլ ուղղված են ձեր միտքն ու խոհը, ձեր խոսքն ու գործը»,-ասված է ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:


14.10.2024
Ժնեւում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումն...

14.10.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am