National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.11.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ՄԽՎ 45-րդ լիագումար եւ հանձնաժողովների նիստերին

Նոյեմբերի 24-25-ը Սանկտ Պետերբուրգում տեղի են ունենալու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 45-րդ լիագումար, Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Գիտության եւ կրթության, Իրավական, Ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի ու Պետական շինարարության փորձի ուսումնասիրման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցելու է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Արմեն Ավետիսյանը եւ Արաիկ Հովհաննիսյանը:

Նոյեմբերի 24-ին Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովում, ինչպես նաեւ նույն օրը Տավրիկյան պալատում տեղի ունենալիք լիագումար նիստում պատվիրակության ղեկավար, վերոնշյալ հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կներկայացնի օրակարգում ընդգրկված «Տաջիկստանի Հանրապետությունում մայիսի 22-ին կայացած Սահմանադրության հանրաքվեի մոնիթորինգում ԱՊՀ դիտորդական խմբի եզրակացության մասին» հարցը: Հիշեցնենք, որ տիկին Նաղդալյանը հանդիսանում էր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի համակարգողը.  խմբի կազմում ընդգրկված էին 33 միջազգային դիտորդ՝ ԱՊՀ մասնակից 7 պետություններից:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am