National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.11.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակվցելու համար 2016 թ. դեկտեմբերի 6-8-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի եւ քաղաքական հարցերի հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2016 թ. դեկտեմբերի 13-16-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված ճանապարհային երթեւեկության անվտանգությանը նվիրված համաշխարհային ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թ. դեկտեմբերի 11-14-ը Լոնդոն( Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) կգործուղվի ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

Բաց կառավարման գործընկերության գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 6-10-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ռուբեն Սադոյանը:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության, հանձնաժողովների նախագահների եւ զեկուցողների նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 7-10-ը Աթենք (Հունաստանի Հանրապետություն) կգործուղվի Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արագած Ախոյանը:

«Արեւելյան գործընկերության երկրներում հակամարտության գոտիները եւ մարդու իրավունքների իրավիճակը» խորագրով համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 7-8-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)  կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Կոնակարգի հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 1-3-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

Եվրանեսթ խորհրադարանական վեհաժողովի տնտեսական եւ էներգետիկ հանձնաժողովների համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը եւ Հրանտ Բագրատյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական  վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 12-14-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:



















ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am