«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակել է 2016 թ. չորրորդ եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:
Ընդունվել, գրանցվել եւ Ազգային ժողովի նախագահին է հանձնվել քաղաքացիների 147 նամակ, փոխնախագահներին` 65 նամակ: ԱԺ նախագահը եւ փոխնախագահները պատասխանել են բոլոր նամակներին:
ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 412 նամակ. պատասխանել են բոլորին: ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 154 նամակ. պատասխանել են բոլորին: ԱԺ նախագահի աշխատակազմին եւ ԱԺ աշխատակազմին հասցեագրված է եղել 13 նամակ: