National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
19.01.2017
Խորհրդարանական պատվիրակության հանդիպումներն Իսրայելի Կնեսետում
1 / 7

Իսրայելի Պետության Կնեսետի հրավերով հունվարի 18-ին տեղի է ունեցել ՀՀ խորհրդարանական ընդլայնված պատվիրակության այցը Կնեսետ` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի գլխավորությամբ:

Կնեսետում խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Կնեսետի փոխնախագահ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին երկու տարիներին բարեկամության խմբերի նախաձեռնությունները, տիկին Պլոսկովի ղեկավարած պատվիրակության՝ նախորդ տարվա ընթացքում Հայաստան կատարած երկու այցերի արդյունքները, ինչպես նաեւ բարեկամության խմբերի կողմից Երեւանում հիմնադրված Հայաստան-Իսրայել միջազգային ֆորումի օրակարգային հարցերը: Կողմերը կարեւորել են ֆորումի դերը միջխորհրդարանական կապերի զարգացման, ինչպես նաեւ երկու հասարակությունների միջեւ գործարար հարաբերությունների ձեւավորման, միջմշակութային կապերի աշխուժացման, տեխնոլոգիական ոլորտում համագործակցության, առողջապահության եւ մի շարք համատեղ հումանիտար ծրագրերի իրականացման գործում: Կողմերը հույս են հայտնել, որ միջխորհրդարանական հարաբերությունների եւ շփումների ակտիվացումը դրականորեն կանդրադառնա նաեւ միջպետական հարաբերությունների ամրապնդման վրա: Հայկական կողմը կարեւորել է նաեւ երկու պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների փոխայցերը: Քննարկվել են տարածաշրջանային կայունության եւ երկարատեւ խաղաղության ապահովման հետ կապված հարցերը:

Այնուհետեւ հայկական պատվիրակությունը հանդիպել է Կնեսետի միջմշակութային փոխանակումների հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխող կոալիցիայի ղեկավար, Լիկուդ կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Դավիդ Բիտանի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է Կնեսետի խորհրդարանական կառավարման համակարգի մի շարք առանձնահատկություններ եւ Կնեսետի փորձը՝ որպես խորհրդարանական կառավարման համակարգի առանցք: Քննարկվել են նաեւ մշակութային փոխանակման եւ երիտասարդների շրջանում արվեստի տարբեր ոլորտների խրախուսման ծրագրեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Իսրայելի միջեւ մշակութային տուրիզմի զարգացման հնարավորություններին:

Օրվա ավարտին հայկական պատվիրակությունը հանդիպել է Կնեսետի իշխող կոաիցիայի Կուլանու կուսակցության ներկաացուցիչ, պատգամավոր Էլի Կոենի հետ: Պարոն Կոենը նշել է, որ պատասխանատու է տնտեսական եւ գործարար հարաբերությունների համար եւ պատրաստվում է ստանձնել Իսրայելի Պետության Էկոնոմիկայի նախարարի պարտականությունները: Հայկական պատվիրակությունը հանդիպման ընթացքում ներկայացրել է մի շարք ոլորտներում համագործակցության առկա ներուժը՝ կարեւորելով գործարար կապերի ակտիվացման եւ ներդրումային միջավայրի ձեւավորման անհրաժեշտությունը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ վարչապետի խորհրդական, ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը ներկայացրել է նախորդ երկու օրերի ընթացքում գործարար ոլորտի ներկայացուցիչների հանդիպումները, դրանցում արծարծված մի շարք խնդիրներ, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից իրականացվող տնտեսական զարգացման եւ ներդրումային քաղաքականության առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն մի շարք նախագծերի վերաբերյալ գործնական քննարկումներ կազմակերպելու մասով: Հանդիպման ավարտին Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ նախարարի պարտականությունները ստանձնելուց հետո Էլի Կոենը գործնական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ գործարար կապերի աշխուժացման ուղղությամբ՝ վստահեցնելով, որ բարեկամական խորհրդարանական խմբերն իրենց լիազորությունների շրջանակում կաջակցեն ոլորտի բոլոր նախաձեռնություններում:

Նույն օրը ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի գլխավորությամբ եղել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում՝ այցելելով Տիրոջ Սուրբ գերեզմանին: Այնուհետեւ պատվիրակությունն այցելել է «Յադ Վաշեմ»՝ Հոլոքոստի զոհերի հուշաhամալիր:

Նշենք, որ այցի ընթացքում խորհրդարանական պատվիրակությունը Իսրայել Պետության Յաֆո քաղաքում Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սուրբ Նիկողայոս վանքի տարածքում հանդիպել է Թել Ավիվի հայկական համայնքային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Իսրայելում հայ համայնքի գործունեության, ինքնության պահպանման, ինչպես նաեւ հոգեւոր-մշակութային հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Հայ խորհրդարանականները քննարկումների ընթացքում անդրադարձել են մեր հայրենակիցների կողմից բարձրացվող մի շարք հիմնախնդիրներին եւ դրանց լուծման հնարավորություններին:


27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am