ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 6-ին ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերերորդ նստաշրջանի մեկնարկին «Բաց դաս» ծրագրի շրջանակում հանդիպել է Հրազդանի Ասքանազ Մռավյանի անվան համար 4 հիմնական դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների հետ:
Խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպումն ընթացել է ջերմ մթնոլորտում: Հարցուպատասխանի ձեւաչափում դպրոցականները բարձրացրել են ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր, որոնց անդրադարձել եւ իր տեսակետն է հայտնել Գալուստ Սահակյանը:
ՀՀ ԱԺ նախագահը խոսել է օրենսդիր իշխանության գործունեության, օրենսդրական աշխատանքի առանձնահատկությունների մասին: Պարոն Սահակյանն անդրադարձել է մեր երկրում իրականացվող հարկային վարչարարությանը եւ իր տեսակետը հայտնել այդ հարցի վերաբերյալ:
Խորհրդարանի ղեկավարը խոսել է դպրոցի դերի մասին եւ ընդգծել, որ դպրոցի կարեւորագույն առաքելությունը նաեւ հայրենասեր սերունդ դաստիարակելը պետք է լինի: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը հորդորել է աշակերտներին հարստացնել իրենց գիտելիքները եւ դառնալ հայրենիքի ու ընտանիքի համար պիտանի քաղաքացի ու զավակ:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայկական հարցի լուծմանը, ավագ դպրոցի խնդիրներին, կրթական ծրագրերին եւ այլ հարցերի: