National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.02.2017
ՀՀ Ազգային ժողովի եւ Շվեդիայի Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստում
1 / 4

Փետրվարի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստը:

Բացման խոսքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ողջունելով Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը, համոզմունք է հայտնել, որ համատեղ նիստի անցկացումն իր դերն ու նշանակությունը կունենա երկու երկրների հարաբերություններում առկա ներուժի ճիշտ զարգացման եւ ուղղորդման գործում: Կարեւորելով Շվեդիայի խորհրդարանի հետ համագործակցության ակտիվացումը՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ երկու երկրների խորհրդարաններում ձեւավորվել են միջխորհրդարանական բարեկամության խմբեր, որոնք կարեւոր նշանակություն ունեն հարաբերությունների զարգացման գործում: Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր կլինի ավելի հավակնոտ ծրագրեր եւ համատեղ գործունեություն ծավալել նաեւ խորհրդարանական մակարդակում:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը՝ պարոն Զաքարյանը նշել է, որ Շվեդիան, որպես Արեւելյան գործընկերության համահեղինակ, մեծ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում: «Մենք գնահատում ենք շվեդական կողմի ցուցաբերած աջակցությունն այդ համագործակցության հաջողության գործում եւ հուսով ենք, որ այսուհետ նույնպես կարող ենք ապավինել ձեր երկրի աջակցությանը, այդ թվում` ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացմանն ուղղված գործընթացում»,-ասել է հանձնաժողովի նախագահը:

Նշվել է, որ Եվրոպական Միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկը. Հայաստանը կարեւորում է ԵՄ հետ իրավական նոր շրջանակային փաստաթղթի ստորագրման շուրջ բանակցությունների մեկնարկը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Շվեդիայի հավասարակշռված մոտեցումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում: «Մենք կարեւորում ենք նաեւ ԵԽԽՎ-ում շվեդական խորհրդարանական պատվիրակության կեցվածքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քննարկումների ժամանակ, ինչը տեղի չի տալիս խաղաղ կարգավորման գործընթացի խոչընդոտմանն ուղղված ադրբեջանական տարբեր սադրանքներին` հավատարիմ մնալով իր երկրի պաշտոնական դիրքորոշմանը»,-ասել է Արտակ Զաքարյանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ այն միայն հայ ժողովրդի պատմական արդարության վերկանգնման խնդիրն ու ցանկությունը չէ: Դա աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդների արդարադատության պահանջն է մարդու ամենահիմնարար իրավունքի՝ այն է՝ կյանքի իրավունքի խախտման դաժան նախադեպի ստեղծման համար, ինչի անպատժելիությունը հետագայում հիմք դարձավ նոր ցեղասպանությունների իրագործման համար՝ Հոլոքոստ, Ռուանդա, Դարֆուր, այժմ՝ Սիրիա: «Մենք երախտապարտ ենք բոլոր այն անհատներին եւ երկրներին, ովքեր տարիների ընթացքում սատարել են մեզ մեր պայքարի ընթացքում: Ուրախ եմ, որ դրանց թվում է նաեւ Շվեդիան, որի խորհրդարանը 2010թ.-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ: Լիահույս ենք, որ Շվեդիայի ներկայիս կառավարությունը կորդեգրի 2010թ. բանաձեւի իրագործման քաղաքականություն, ինչպես եւ խոստացել էր»,-ասել է պարոն Զաքարյանը: 

Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ Եվրոպայի համար կարեւոր է հարեւանների հետ ունենալ լավ հարաբերություններ, ինչը կնպաստի բարեկեցությանը, ժողովրդավարությանը, խոսքի ազատությանը, կանանց իրավունքների ամրապնդմանը, ինչն էլ իր հերթին դյուրին կդարձնի համագործակցությունը: «Մենք Շվեդիայում հավատում ենք այդ արժեքներին, տարբեր ոլորտներում ջատագովն ենք այդ արժեքների, կարեւոր ենք համարում դրանք մեր աշխատանքում»,-նշել է Քեննեթ Ֆորշլունդը: Նրա խոսքով՝ Շվեդիայի արտաքին քաղաքականության իրագործման հիմնական հարթակը Եվրոպան է՝ ՄԱԿ-ի հետ համատեղ: Խորհրդարանականը կարեւորել է երկու խորհրդարանների միջեւ առկա շփումներն ու համագործակցության զարգացումը:

«Քաղաքական օրակարգը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը: Նա երախտագիտություն է հայտնել Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակում Շվեդիայի ակտիվ ներգրավվածությանը, ինչպես նաեւ Հայաստանի հետ շարունակական համագործակցության եւ ցուցաբերած աջակցության համար: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Արեւելյան գործընկերության տարբեր ձեւաչափերով քննարկումներին, հանդիպումներին, ներկայացնում իր տեսլականը ապագա համագործակցության վերաբերյալ, հանդես գալիս տարբեր առաջարկներով: Նշվել է, որ Եվրամիության հետ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են բավականին ինտենսիվ: Ներկայում ԵՄ անդամ երկրների եւ կառույցների հետ Հայաստանը գտնվում է 2017 եւ 2020 թթ. գործընկերության առաջնահերթությունները որոշակիացնելու եւ հստակեցնելու փուլում:

«Տնտեսական օրակարգը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը: Նա ներկայացրել է ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառության ծավալները՝ նշելով, որ ՀՀ առեւտրային քաղաքականության եւ տնտեսական հարաբերություններում բարձր տեղ են զբաղեցնում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, քանի որ ԵՄ-ն համարվում է Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերներից մեկը: Փոխնախարարի խոսքով՝ անդամակցելով Եվրասիական միությանը՝ Հայաստանն իր առեւտրատնտեսական կապերը զարգացրել է եւ՛ Եվրոպական միության, եւ՛ այլ արեւմտյան կամ արեւելյան գործընկեր երկրների հետ:

Նիստում անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարթակներում երկկողմ համագործակցությանը, Սիրիայից Հայաստանում ապաստանած սիրիահայության ինտեգրմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի:


05.06.2024
Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2023 թ. բյուջեի կատարողականի քննարկումները
Հաշվետու տարում նախարարությունն իրականացրել է 20 ծրագիր՝  203 միջոցառմամբ: Սկզբնական հաստատված պլանը եղել է 250 մլրդ 268 հազար դրամ, տարեկան ճշտված պլանը կազմել է 232 մլրդ 998 մլն դրամ, փաստացի ծախսերը՝ 218 մլրդ 780 մլն դրամ: Ճշտված պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 93.9 տոկոս, նախորդ տարվա ...

05.06.2024
Քննարկվել է պետական գույքի մասնավորեցման գործընթացին վերաբերող նախաձեռնությունը
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կ...

05.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2024
Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ Հայաստանը կմիանա ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակման համակարգին
Նախագծի ընդունմամբ կմիանանք ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակման համակարգին: Առաջին փոխանակումը նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ին. այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 5-ի նիստում առաջին ընթերց...

05.06.2024
Հարցի քննարկումը հետաձգվել է
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 5-ի նիստի օրակարգում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծն էր: Հարցի քննարկումը հետաձգվել է զեկուցողի՝ Հայաստանում չլին...

05.06.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Հունիսի 5-ին՝ ժամը 12:00-ին, 114 սրահում նիստ կգումարի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը: Հունիսի 7-ին՝ ժամը 10...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am