National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.02.2017
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին
1 / 1

Փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Մաաթիին:

Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը եւ Եգիպտոսն ունեն պատմական ընդհանրություններ եւ ժողովուրդների միջեւ վաղուց ձեւավորված բարեկամական ավանդույթներ: ԱԺ նախագահի խոսքով՝ մեր երկիրը մշտապես շարունակելու է արդյունավետ համագործակցությունը Եգիպտոսի հետ թե՛ միջազգային ասպարեզում  եւ թե՛ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, որը նպաստում է երկու պետությունների հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:

Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ կատարվող աշխատանքների համար՝ ընդգծելով 2016 թվականի հուլիսին Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի անդամ, լրագրող Մուստաֆա Բաքրիի ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարության նախագծի կարեւորությունը, որին իրենց ստորագրություններով միացել են Ներկայացուցիչների պալատի 337 պատգամավորներ:

ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո հայ-եգիպտական միջխորհրդարանական համագործակցությունը նոր փուլ կթեւակոխի, ինչը հնարավորություն կտա քննարկումներ անցկացնել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ` դրանով իսկ նպաստելով հասարակությունների միջեւ շփումների աշխուժացմանը:

Նա հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կխթանի հայ-եգիպտական հարաբերությունները, հատկապես կնպաստի միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը:

ԱԺ նախագահը բարձր է գնահատել Եգիպտոսի հավասարակշռված դիրքորոշումը Հայաստանի համար կարեւորագույն խնդիրների նկատմամբ: Գալուստ Սահակյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին, հայաստանյան իշխանության եւ ընդդիմության միջեւ ձեռք բերված համաձայնությանը, որը կնպաստի արդար, ժողովրդավարական եւ թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

Թարեք Մաաթին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Եգիպտոսում մեծ ուրախությամբ են հետեւում Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացին:

Անդրադառնալով Եգիպտոսում տեղի ունեցած վերջին փոփոխություններին՝ պարոն Մաաթին նշել է, որ այսօր Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի լիազորություններն ավելի մեծ են, քան երբեւէ, եւ դա երկրի զարգացման կարեւորագույն պայմաններից մեկն է:

Դեսպանի խոսքով՝ հայ-եգիպտական բազմադարյան հարաբերություններն առավել սերտացել են Եգիպտոսի հայ համայնքի շնորհիվ, որը մեծ դեր է խաղացել երկրի մշակութային եւ հանրային կյանքում:

Թարեք Մաաթին հույս է հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն ժողովրդավարության սկզբունքներին համաձայն, եւ նոր ձեւավորվող խորհրդարանում նույնպես կստեղծվի հայ-եգիպտական բարեկամական խումբ:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ դեսպանը կարեւորել է Եգիպտոսի հասարակության ուշադրության սեւեռումն այս հարցին, քանի որ իրենք գիտակցում են դրա կարեւորությունը հայ ժողովրդի համար:

Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ Եգիպտոսը շատ արագ կվերագտնի իր կայունությունը եւ կվերահաստատի տարածաշրջանում ու արաբական աշխարհում իր առաջնորդող դիրքը:



23.05.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին
ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի  նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը: Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող...

23.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին:  Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am