Փետրվարի 22-ին Բոլիվիայի Բազմազգ Պետության Պատգամավորների պալատի խորհրդարանականներ Ալիսիա Կանկին, Նելլի Լենս Ռոսոն, Մարիո Միտան ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, մեկ րոպե լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը հավաստող վավերագրերին եւ լուսանկարներին: