National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.02.2017
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը եւ Սամվել Ֆարմանյանը հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակության անդամների հետ, ովքեր փետրվարի 21-24-ը դիտարկելու են ՀՀ-ում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլը: Հանդիպման առանցքում եղել են Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումները եւ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի բարեփոխումը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարեւորել է դիտորդական առաքելությունների դերակատարությունը հանրապետությունում տեղի ունեցող ընտրությունների եւ հանրաքվեների ընթացքում: Նա նշել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունն առաջինն է, որն անցկացվելու է ՀՀ նոր Սահմանադրությամբ եւ Ընտրական օրենսգրքով: Տիկին Նաղդալյանը նշել է, որ ՀՀ իշխանությունների նպատակն է անցկացնել օրինական, արդար եւ ազատ ընտրություններ, ինչի հնարավորությունն ընձեռում են իրականացված բարեփոխումները, եւ որոնց գերակշիռ մասն իրականացվել է իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխհամաձայնությամբ: Այս համատեքստում նա նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը ենթարկվել է արմատական փոփոխությունների, ինչի արդյունքում բացառվելու են կրկնակի քվեարկությունների անցկացումը, տարբեր ընտրակեղծիքներն ու «հաղթողն ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ» սկզբունքը: Ըստ նրա՝ իրականացված լուրջ փոփոխությունները նպաստելու են հանրության շրջանում վստահության պակասի հաղթահարմանը, իսկ քաղաքական ուժերի ընտրապայքարը լինելու է մրցակցային եւ բովանդակալի: Տիկին Նաղդալյանը մանրամասն ներկայացրել է ԸՕ-ում կատարված սկզբունքային փոփոխությունները, խոսել համամասնական ընտրակարգից, խորհրդարանական կառավարմանն անցումից, խորհրդարանական ընդդիմությանը վերապահված իրավունքներից եւ այլն: Ընդգծվել է, որ ներդրվել են ընտրական գործընթացի հսկողության առավել թափանցիկ մեխանիզմներ, խստացվել է ընտրակեղծիքների համար պատասխանատվությունը, ներդրվել են ընտրողների նույնականացման եւ գրանցման թվային համակարգեր: Ընդդիմության պահանջին ընդառաջելով՝ կհրապարակվեն նաեւ ընտրությանը մասնակցած ընտրողների ցուցակները:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի-Պասքիեն տեղեկացրել է, որ արդեն իսկ ունեցել են մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում դժգոհություններ են հնչել Ընտրական օրենսգրքի որոշ հոդվածների, մասնավորապես՝ ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ: «Արդյոք արդարացված է այս համակարգի առկայությունը Հայաստանի պես փոքր երկրում»,- հետաքրքրվել են հյուրերը:

Այս եւ այլ հարցերի կապակցությամբ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը եւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը:

Նաիրա Զոհրաբյանն անդարադարձել է մասնավորապես Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին եւ կարեւորել ընտրական գործընթացը տեսանկարահանելու դրույթը եւ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը, սակայն անընդունելի համարել ռեյտինգային ընտրակարգ ներդնելը, ինչը, նրա համոզմամբ, ընտրակեղծարարության համար նպաստավոր է եւ վտանգավոր:

Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ նոր ԸՕ-ը մեկ քայլ առաջ է նախորդից, սակայն կենսագործման արդյունքում ի հայտ են գալու խնդիրներ՝ կապված ցուցակների հրապարակման հետ:

Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է ռեյտինգային ընտրակարգի ներդմանը եւ նշել, որ, իհարկե, այդ համակարգը լավագույնը չէ, սակայն այն հնարավորություն է տալու, որպեսզի մարզերից ընտրվեն բնակչության վստահությունը վայելող թեկնածուները: Նա եւս կարեւորել է դիտորդական առաքելությունների դերակատարությունը եւ ընդգծել է իշխանության դիրքորոշումը՝ անցկացնելու օրինական եւ ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ընտրություններ:


11.07.2024
Արտահերթ նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 11-ին՝ ժամը 17:30-ին, 414 սրահում:Հուլիսի 11-ին՝ ժամը 17:30-ին, 314 սրահում կկայանա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովՀուլիսի 11-ին՝ ժամը 17:40-ին, 214 սրահում նիստ կգումարի Տնտեսական հարցերի մ...

11.07.2024
Փոխնակ մայր լինելու տարիքային շեմը 35-ից կբարձրանա 38 տարեկան
Հղիության արհեստական ընդհատումն առաջարկվում է դարձնել հասանելի ու անվտանգ` նախատեսելով դրույթներ դեղորայքի միջոցով արհեստական ընդհատման: Գործող օրենքով նախատեսված էր միայն գործիքային ընդհատումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով ...

11.07.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարի տ...

11.07.2024
Քննարկվել է վարկի փակման ժամկետը երկարաձգելուն եւ չբաշխված գումարների վերաբաշխմանը վերաբերող նամակ-համաձայնագիրը
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. ««Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամա...

11.07.2024
Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցները կկարողանան ծառայության անցնել ՀՀ ԱԱԾ-ում
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացնելով ««Ազգային անվտանգությա...

11.07.2024
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
Խորհրդարանը  հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը...

11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am