National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
04.12.2004
ԱՊՀ ՄԽՎ 24-րդ լիագումար նիստը Սանկտ Պետերբուրգում

Դեկտեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում աշխատանքները սկսեց ԱՊՀ ՄԽՎ 24-րդ լիագումար նիստը` oրակարգում ունենալով 13 հարց: Օրակարգի առաջին հարցը նվիրված էր ԱՊՀ պետությունների խորհրդարանների դերի մեծացմանը ահաբեկչության դեմ պայքարում, քննարկվեցին «Ահաբեկչության դեմ պայքարի» մոդելային օրենքում առաջարկվող լրացումները: Լիագումար նիստում քննարկվեցին նաեւ «Ռադիոակտիվ նյութերի շրջանառության վերահսկողության մասին», «Մշակույթի մասին», «Լեզվի մասին» մոդելային օրենքները, ԱՊՀ պետություններում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատություննե ր ի պաշտպանության խնդիրը,մոդելային Հողային օրենսգիրքը: Քննարկվեցին նաեւ «Մանկական ու պատանեկան զբոսաշրջության մասին», «Ուսուցչի կարգավիճակի մասին» մոդելային օրենքները:

Ահաբեկչության դեմ պայքարի քննարկումներում ելույթ ունեցավ նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ողջունելով լիագումար նիստի մասնակիցներին` խորհրդարանի նախագահը նշեց, որ Բեսլանի ողբերգական դեպքերից հետո ԱՊՀ առաջին լիագումար նիստն է անցկացվում եւ եւս մեկ անգամ դատապարտեց Հյուսիսային Օսեթիայում կատարված ահաբեկչությունը:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ գլոբալացումը ընդլայնել է միջազգային ահաբեկչության սահմանները եւ սպառնալիքի տակ է հայտնվել ամբողջ աշխարհը, ակնհայտ է դարձել, որ ահաբեկչական գործողությունները հախուռն ու անկանոն չեն, այլ հստակ կարգավորվող միասնական գործընթացի դրսեւորումներ են: ԱՊՀ պետությունների նախագահների Աստանայի հանդիպման ժամանակ եւս այս հարցը քննարկվել է եւ առաջնահերթ նշանակություն է տրվել ահաբեկչության դեմ պայքարի միջազգային միասնական գործողություններին: Այդ ծրագրի իրականացման համար կարեւոր նշանակություն ունի իրավապայմանագրային բազան, ազգային օրենսդրությունների ներդաշնակեցումն ու միասնականացումը: Խորհրդարանի նախագահը նշեց, որ կարճ ժամանակամիջոցում ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի 3 նիստ է տեղի ունեցել, ահաբեկչության դեմ միասնական պայքարի հայեցակարգի արդեն երրորդ տարբերակն է քննարկվում, 2005-2007 թթ. ծրագրի երկրորդ տարբերակը,  որը պահանջում է բազմաթիվ մոդելային օրենքների ընդունում:

Խորհրդարանի նախագահը նշեց, որ հոկտեմբերը Հայաստանի Ազգային ժողովի աշխատանքների համար արդյունավետ ամիս էր` ամսվա սկզբին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Սերգեյ Միրոնովը, ապա տեղի ունեցան երեք արտագնա նիստեր` ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի, ԱՊՀ երկրների խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների եւ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների: ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում կարեւոր որոշումներ ընդունվեցին ԱՊՀ ՄԽՎ մոդելային գործող օրենսդրական ակտերի վերանայման շուրջ «անվտանգության ոլորտում ահաբեկչության աճող սպառնալիքի պայմաններում» ծավալվեց կառուցողական ու հետաքրքիր քննարկում, որի ընթացքում առաջադրվեցին նոր գաղափարներ: Կարեւորվեց ԱՊՀ տարածքի «չվերահսկվող գոտիների» եւ միջազգային մոնիտորինգային խմբերի ստեղծումը, որոնց գործունեությունը թույլ կտա վերահսկել այդ տարածքները եւ այնտեղ ապահովել անվտանգությունը:

«21-րդ դարասկիզբը նշանավորվեց ահաբեկչական գործողություններով: Բարբարոսական չարագործությունները, որ հազարավոր անմեղ մարդկանց կյանք խլեցին, չեն կարող արդարացվել քաղաքական, գաղափարական, էթնիկ, կրոնական կամ այլ  դրդապատճառներով: Ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանի խորհրդարանը պատասխանատվությամբ է վերաբերվում ժամանակակից աշխարհի իրողություններին եւ պատրաստ է արդյունավետ համագործակցության` ազգային օրենսդրության ներդաշնակեցման ու միասնականացման առումով քաղաքական ու տնտեսական ոլորտներում, պաշտպանության, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում»,- ասաց ԱԺ նախագահը:

Նշվեց, որ ՀՀ խորհրդարանը վավերացրել է 13 միջազգային կոնվենցիաներ` ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում եւ ԱՊՀ շրջանակներում ամենագործուն մասնակցությունն ունի հակաահաբեկչական գործողություններին:

«Ուսուցչի կարգավիճակի մասին» մոդելային օրենքի քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը։

ԱՊՀ ՄԽՎ 24-րդ լիագումար նիստի աշխատանքները ավարտվեցին մամլո ասուլիսով։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am