National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.03.2017
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ ՄԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքը
1 / 6

Մարտի 27-28-ը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մեկնարկել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Նաիրա Կարապետյանը, Տաճատ Վարդապետյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը:

Մարտի 27-ին տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության եւ ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայկական պատվիրակության ղեկավար, վերոնշյալ հանձնաժողովների փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը եւ Նաիրա Կարապետյանը:

Նիստը վարել են ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ Մաուլեն Աշիմբաեւը եւ ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի նախագահ Յենսեն Մոգենսը: Նիստին քննարկվել է ահաբեկչության ֆինանսավորման հակազդման եւ ԴԱԻՇ գործունեության դեմ պայքարում ԵԽԽՎ եւ ԱՊՀ երկրների խորհրդարանների մասնակցության ընդլայնման հարցը: Հնչել են բազմաթիվ ելույթներ: Զեկույցով հանդես է եկել Հերմինե Նաղդալյանը: Նա կարեւորել է նման համատեղ, միջազգային երկու հարթակներում ներկայացված մասնակիցների հանդիպումները, որոնք նպաստում են միասնական ջանքերով ահաբեկչության դեմ պայքարին:

Նույն օրը տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ բոլոր՝ Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Գիտության եւ կրթության, Իրավական, Ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի, Պետական շինարարության փորձի ուսումնասիրման ու տեղական ինքնակառավարման, Էկոնոմիկայի եւ ֆինանսների, Վերահսկիչ-բյուջետային, Պաշտպանության եւ անվտանգության եւ Մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովների նիստերը:

Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստին մասնակցել են հայկական պատվիրակության ղեկավար, վերոնշյալ հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում «ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 25-ամյակի մասին» ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հայտարարության մասին» հարցը, որի վերաբերյալ հայկական պատվիրակությունը ներկայացրել էր առաջարկություններ, որոնք ընդունվել են:

Մարտի 27-ին տեղի է ունեցել նաեւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Խորհրդի նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ի թիվս այլ հարցերի, նիստի օրակարգում ընդգրկված է եղել «ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 25-ամյակի մասին» ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հայտարարության մասին» հարցը:

ԱՊՀ ՄԽՎ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, նույն հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը:

ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:

ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:

ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստից հետո ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 46-րդ լիագումար նիստին: Նիստի ընթացքում քննարկվել եւ ընդունվել են ավելի քան 21 մոդելային օրենքներ, զեկույցով հանդես է եկել ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա ներկայացրել է «ԱՊՀ անդամ երկրների երիտասարդ գիտնականների միջեւ համագործակցության մասին» առաջարկությունները, որոնք ընդունվել են: Վերոնշյալ փաստաթուղթը մշակվել էր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում:

Լիագումար նիստի արդյունքներն ամփոփվել են մամուլի ասուլիսում, որին մասնակցել է ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Լրագրողների հարցերը հիմնականում առնչվել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 25-ամյակին:

Նույն օրը երեկոյան տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ 25-ամյա հոբելյանին նվիրված մի շարք հանդիսավոր միջոցառումներ:

Խորհրդանշական եւ կարեւոր իրադարձություն էր ՀՀ խորհրդարանի կողմից ԱՊՀ ՄԽՎ-ին Ռուսական կայսրության Պետական դումայի պատգամավոր Միքայել Պապաջանյանի կիսանդրու նվիրատվությունը, որը համընկնում էր ԱՊՀ ՄԽՎ 25-ամյա հոբելյանի հետ: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, այլ պատվավոր հյուրեր:

Կիսանդրու բացմանը ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա մանրամասն ներկայացրել է Միքայել Պապաջանյանի կենսագրությունը եւ ավանդը պետական-քաղաքական գործում:

Վալենտինա Մատվիենկոն իր հերթին շնորհակալություն է հայտնել հայ-ռուսական դարավոր բարեկամությունը խորհրդանշող արժեքավոր նվերի համար:

Մարտի 27-ին տեղի է ունեցել նաեւ ԱՊՀ ՄԽՎ 25-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, որի ընթացքում ելույթ է ունեցել Հերմինե Նաղդալյանը: Շնորհավորելով գործընկերներին՝ նա բարձր է գնահատել ԱՊՀ ՄԽՎ դերն ազգային օրենսդրության ներդաշնակեցման, մոդելային օրենսդրության, փորձի փոխանակման, համաժողովների եւ միջոցառումների, ինչպես նաեւ, քաղաքական կյանքին կանանց մասնակցությանը վերաբերող հանդիպումների կազմակերպման գործում: Տիկին Նաղդալյանը կարեւոր եւ հիշարժան իրադարձություն է համարել Կանանց եվրասիական համաժողովը, որին մասնակցել է նաեւ կանանց պատվիրակությունը Հայաստանից: Հերմինե Նաղդալյանն ընդգծել է ԱՊՀ ՄԽՎ նշանակալի դերն անդամ պետությունների խորհրդարանների հարաբերություններում, բարձր գնահատել մի շարք նախաձեռնություններ, որոնց թվում նաեւ «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ», «Առողջ քաղաքներ», «Անվտանգություն ճանապարհներին», «Եվրոպան առանց բաժանարար գծերի», «Երիտասարդ խորհրդարանականներ» եւ այլն: Հերմինե Նաղդալյանը կարեւորել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի զգալի ներդրումը տարածաշրջանի տնտեսական ինտեգրացիոն գործընթացներում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Հերմինե Նաղդալյանն առանձնահատուկ ընդգծել է Վեհաժողովի բացառիկ խաղաղարար գործունեությունը, որի գլխավոր արդյունքներից է կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը՝ ստորագրված Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 1994 թվականին:

Նիստի ավարտին տեղի է ունեցել ավանդույթ դարձած պարգեւատրման արարողությունը:


04.06.2024
Քննարկվել է «Իրավահավասարության ապահովման եւ խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթը
Յուրաքանչյուր անձի նկատմամբ հավասար վերաբերմունքի ու իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների իրականացման հավասար հնարավորություններ ապահովելը, ինչպես նաեւ յուրաքանչյուր անձի նկատմամբ խտրականության կանխարգելումն ու խտրականության չենթարկվելու իրավունքի պաշտպանությունը մեր, նաեւ իշխող խմբա...

04.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 4-ին հանդիպել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ: «Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանի եւ Սլովենիայի համագործակցությունը քայլ առ քայլ առաջ է ընթ...

04.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի եւ Սլովենիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ
Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ին հանդիպել է Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի եւ Սլովենիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտ...

04.06.2024
Քննարկվել է ԵԱՏՄ ինտեգրման գործընթացի շրջանակում 2023 թ. պետական բյուջեի կատարողականը
ԵԱՏՄ ինտեգրման գործընթացի շրջանակում 2023 թվականին Ֆինանսների նախարարության իրավասության ներքո իրականացված աշխատանքներն ընդհանուր առմամբ ուղղված են եղել գնումների, մակրոտնտեսական, հարկային, մաքսային քաղաքականության, ինչպես նաեւ հաշվապահական հաշվառման եւ աուդիտի գործունեության բնագավառներում համագործ...

04.06.2024
ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում ներկայացվել է 2023 թ. պետական բյուջեի կատարողականը
Եվրոպական ինտեգրման ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 4-ին շարունակվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը: Նիստը վարել են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու Ֆինանսա...

04.06.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին: Քննարկվել են Հ...

04.06.2024
Ալեն Սիմոնյանը Սլովենիայում հանդիպել է ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ
Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ին հանդիպել է ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ հաստատված հարաբերությունները՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտությ...

04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
Նախագծով լրացվում են «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքի հասկացությունները
Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման բնագավառում համակարգված գործունեություն, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների եւ շուկայական հարաբերությունների զարգացում, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունների կարգավորու...

04.06.2024
Գործադիրն առաջարկում է սահմանել էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
Նախագծով լրացվում են օրենքի մի շարք հասկացություններ. կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն (լոֆթ) հասկացությունները, կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, որը հնարավորություն կտա արտասահմանյան գրադարանները համալրել հայե...

04.06.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
2023 թ. Արտաքին գործերի նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր՝ 15 միջոցառմամբ
2023 թվականին ԱԳՆ-ն իրականացրել է 6 ծրագիր՝ 15 միջոցառմամբ. փաստացի կատարողականը կազմել է  25 մլրդ  57 մլն դրամ: Սկզբնական պլանավորվածի նկատմամբ ծախսերն աճել են 41.2 տոկոսով, ճշտված պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 99.5 տոկոս: Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել արտերկրում դես...

04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am