National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
27.04.2017
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի ելույթները վեհաժողովի նիստում
1 / 1

«Այսօր տարվա այն օրն է, որը միավորում է աշխարհի հայերին: Այսօր այն օրն է, երբ մեզանից շատերը վերհիշում են իրենց մեծերի պատմած սարսափելի պատմությունները, թե ինչպես էին նրանք փորձում փրկվել սահմռկեցուցիչ մի իրավիճակից` խոշտանգումներ, սպանություններ, արյուն, սիրելի եւ հարազատ մարդկանց արյուն, եւ թե ինչպես էին մեր մեծերը, լինելով շատ երիտասարդ, փորձում փախչել վայրենի մարդասպաններից, ովքեր իրենց աչքի առջեւ մորթում էին իրենց ընտանիքների անդամներին…

20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած սպանդը քրիստոնյաների ցեղասպանություն էր, որը Երիտթուրքերի կառավարության ծրագրած եւ մշակած քաղաքականության իրականացումն էր: Դաժանաբար տանջանքների են ենթարկվել եւ սպանվել միլիոն ու կես հայեր... Պատմական ճշմարտությանը արդարացի գնահատական տալն անհրաժեշտ է ոչ միայն մեզ` նահատակների եւ վերապրածների ժառանգներիս, այլեւ բոլորին, անգամ նրանց, ովքեր կապ են ունեցել Ցեղասպանության իրականացման հետ:

Այլեւս երբեք…

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ եւ այսօր առավել, քան երբեւէ անհրաժեշտ է միավորել մեր ուժերը ցեղասպանությունների դեմ պայքարի հարցում: Այսօր Հայաստանը այս հարցում հանդես է գալիս իբրեւ համախմբող եւ նախաձեռնող երկիր. Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո մենք կազմակերպում ենք միջազգային գիտաժողովներ, որին մասնակցում են աշխարհահռչակ մասնագետներ` հարցի լուծման համար հնարավոր ճանապարհներ գտնելու եւ այս չարիքի դեմ միասնական պայքար մղելու համար:

Տարեցտարի ավելանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած երկրների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների թիվը: Հիշենք նաեւ, որ Ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին, երբ Սուրբ Աթոռում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի գլխավորությամբ մատուցված պատարագին ոգեկոչում էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Հռոմի Պապը նշեց, որ անցած դարում մարդկությունը վերապրել է երեք ողբերգություն, եւ առաջինը հենց Հայոց ցեղասպանությունն էր:

Ցավոք, այժմ էլ մենք ականատես ենք լինում բազմաթիվ վայրագությունների եւ բռնությունների ազգային կամ կրոնական հողի վրա: Իսլամական պետության կողմից շարունակական ահաբեկչությունները ժամանակին անցյալի փաստերի, այդ թվում եւ հայերի Ցեղասպանության փաստի վրա աչք փակելու արդյունք են, եւ թող ես սխալվեմ, բայց կարծում եմ, որ ապագայում մենք դեռ ականատեսն ենք լինելու այլ ողբերգությունների: Ցեղասպանությունը պետք է ճանաչվի եւ քննադատվի նրա ժխտումը, սրան այլընտրանք չկա: Անցյալի սխալները հասկանալով եւ ընկալելով է հնարավոր ստեղծել այնպիսի ապագա, որտեղ տեղ չի լինի ահաբեկչությունների, բռնությունների, սպանդի եւ սարսափի համար:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ… Սա մի երեւույթ է, մի իրականություն, որի կանխարգելման համար անհրաժեշտ է բոլորիս միավորվելը: Իմ ընտանիքն ունի իր տխուր պատնությունը, եւ ես չէի ցանկանա որեւէ ազգի որեւէ ներկայացուցչի ունենալ նմանատիպ պատմություն»:
 


«Ելույթիցս առաջ կցանկանայի եւս մեկ անգամ հիշել, որ երեկ՝ ապրիլի 24-ին, մենք հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Այլեւս երբեք, եւ մենք այսօր պետք է միավորենք մեր ջանքերը` նման վայրագությունների հետագա կանխարգելման համար:

Հիմա անդրադառնամ ադրբեջանցի մեր գործընկերոջ մտահոգություններին Հայաստանում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների վերաբերյալ: Նախ եւ առաջ խորհուրդ կտայի որեւէ կարծիք հնչեցնելուց առաջ ճշգրիտ օգտագործել միջազգային կազմակերպությունների եւ դիտորդական առաքելությունների, նաեւ նրանց ղեկավարների անունները, ապա ծանոթանալ միջազգային պաշտոնական զեկույցներին եւ իբրեւ ԵԽԽՎ պատգամավոր՝ առաջին հերթին կարդալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության պաշտոնական հայտարարությունը, որտեղ հենց առաջին մասում գրված է, որ Հայաստանում ընտրություններն անցկացվել են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների բացարձակ պահպանմամբ:

Հիմա մի քանի փաստ մեր ընտրությունների մասին: Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունները բացառապես նորություն էին մեզ համար՝ սկսած նոր Սահմանադրության համաձայն պետական կառավարման նոր` խորհրդարանական համակարգի անցնելուց մինչեւ քվեարկության բարելավված եւ մշակված նոր ընթացակարգ` տեխնիկական նոր համակարգով, բոլոր ընտրատեղամասերից իրականացվող ուղիղ հեռարձակմամբ եւ այլ մեխանիզմներ, որոնք կոչված են ապահովելու ընտրական գործընթացի օրինականությունը: Տեխնիկական այս փոփոխությունները լիովին բացառում էին ցանկացած ընտրակեղծիքի հնարավորությունը, եւ ինչը մեզ համար առավել կարեւոր է, դրանք ամրապնդեցին ընտրողների վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ:

Հայաստանն անցում է կատարում կառավարման նոր համակարգի եւ այս համատեքստում խիստ անհրաժեշտ է հատկապես ընդգծել, որ բոլոր այս փոփոխությունները կատարվել են երկարատեւ քաղաքական եւ հասարակական քննարկումների ու կատարյալ փոխհամաձայնության արդյունքում: Ընդդիմության առաջարկով նոր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին անգամ նրա ընդունումից հետո եւ փաստաթղթում ամրագրվեցին ընտրական գործընթացի օրինականության վերահսկման հավելյալ մեխանիզմներ սահմանող դրույթներ:

Եվ մենք հասանք մեր նպատակին՝ ձեռք բերելով ընտրողների վստահությունը նոր համակարգի նկատմամբ:

Նաեւ ուզում եմ հպարտությամբ ընդգծել քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը. բացի միջազգային դիտորդներից ընտրություններին հետեւում էին մեծ թվով տեղական դիտորդական առաքելություններ, նրանց մանդատով եւ նրանց հետ միասին նաեւ օտարերկրյա դիտորդներ: Քարոզարշավի լուսաբանումը եւ եթերի բաշխումը եղել է խիստ հավասարակշռված, ինչպես արդեն նշել եմ, ընտրությունների օրը եղել է անընդմեջ հեռարձակում բոլոր ընտրատեղամասերից, շուրջօրյա ռեժիմով գործել է նաեւ ոստիկանության հատուկ թեժ գիծը:

Իհարկե, կարիք չկա մեր հարեւան երկրների հետ համեմատականներ անցկացնելու եւ ապացույցներ փնտրելու մեր համակարգերի խիստ տարբերությունների հարցում, բայց մեկ բան կցանկանայի այնուամենայնիվ նշել` եթե իրոք կա առաջադեմ երկիր ունենալու քաղաքական հստակ կամք, ապա պետք է գիտակցել` ժողովրդավարությանն այլընտրանք չկա»:



«Մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին վերաբերող ցանկացած թեմա կարեւոր է եւ անհրաժեշտ է այն պահել ուշադրության կենտրոնում: Մենք պետք է ընդգծենք Ինտերպոլի դերը իբրեւ արդյունավետ միջոց հանցագործակցության դեմ պայքարում միջպետական եւ միջազգային համագործակցության հարցում:

Սակայն կա մի խիստ կարեւոր հարց, որը պետք է շատ հստակ ձեւակերպել. ոչ մի երկիր իրավունք չունի չարաշահելու Ինտերպոլի համբավն ու անունը սեփական նպատակների իրականացման համար՝ հատկապես քաղաքական նկատառումներով:

Զեկույցում Ինտերպոլի չարաշահման հավաստի օրինակներ են բերվում: Եվրոպայի խորհրդի անդամ որոշ պետություններ փորձել են խախտել Ինտերպոլի կանոնակարգի 3-րդ հոդվածը, որն արգելում է Ինտերպոլի միջամտությունը քաղաքական, կրոնական կամ ռասիստական բնույթի գործերին:

ԵԽ անդամ Ադրբեջանն Ինտերպոլի անունն օգտագործում է նման դեպքերում. կցանկանայի ձեզ ներկայացնել մի քանի այդպիսի օրինակներ: Մասնավորապես, Ադրբեջանը վերջերս դիմել էր Բելառուսին` բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալելու նպատակով: Լապշինի «հանցագործություններից» է Ադրբեջանի իշխանություններին քննադատելը եւ այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Մի հանրապետություն, որը քառորդ դար առաջ օրինական կարգով հռչակել է իր անկախությունը եւ առանձնացել խորհրդային Ադրբեջանից: Թեեւ Ինտերպոլը, ինչպես հետագայում պարզվեց, մերժել էր Լապշինին վերաբերող՝ Ադրբեջանի դիմումը, բլոգերը, ով Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացի է, այնուամենայնիվ ձերբակալվել եւ արտահանձնվել է Բաքվին:

Այս ամենն օրինականացնելու համար, Բելառուսի նախագահն իր եւ իր ընկերոջ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գործողությունները հիմնավորեց Ինտերպոլի պահանջով: Այս օրինակը շատ հստակ նկարագրում է Ինտերպոլի համբավի եւ անվան չարաշահումը, եւ այս ամենն առանց որեւէ պատասխանատվության չարաշահողի համար:

Ինտերպոլի անվան չարաշահման այս անպատժելիության հետեւանքն էլ ավելի ծիծաղելի է . Լապշինի արտահանձնման դեպքից 2 շաբաթ անց Ադրբեջանը միջազգային հետախուզում հայտարարեց Եվրախորհրդարանի 3 պատգամավորների նկատմամբ, ովքեր անցկացվող սահմանադրական հանրաքվեի դիտարկման նպատակով այցելել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Կան առավել զավեշտալի դեպքեր եւս. օրինակ, հնագետները հետախուզվում են Ադրբեջանի կողմից իրենց մասնագիտական աշխատանքը կատարելու պատճառով:

Ես իրոք ուզում եմ հավատալ, որ մեր համատեղ ջանքերը կտան իրենք պտուղները, եւ այնպիսի կարեւորագույն կազմակերպություն, ինչպիսին Ինտերպոլն է, որոշ երկրների կողմից չի վերածվի հերթական քաղաքական հարթակի»:


12.09.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջխորհրդարանական միության նախագահին ու գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնի եւ գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը Հայաստանում անցկացնելու...

12.09.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան սեպտեմբերի 16-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.   ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20,   ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40,   ՀՀ Ա...

12.09.2024
Այն փաստը, որ 10-րդ գլոբալ համաժողովն անցկացվում է Հայաստանում, արդեն մեծ հնարավորություններ է բացում ՀՀ-ի համար` որպես հաջողակ ժողովրդավար երկիր. Մարտին Չունգոնգ
Երեւանում ընթացող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների համար: Մարտին Չունգոնգը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ...

12.09.2024
Հասմիկ Հակոբյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում խոսել է համաժողովի նպատակի եւ կարեւորության մասին
Երեւանում ընթանում է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Միջոցառման շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչների համար ճեպազրույցով հանդես է եկել կառույցում մեր երկրի պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ ...

12.09.2024
Երեւանում մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը
Սեպտեմբերի 12-ին Երեւանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջա...

12.09.2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:   Հանդիպմ...

12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am